Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի բարձրացել է «Հրազդան» մարզադաշտի տարածքում լուսային կայաններից մեկի ամենավերևի հատված և սպառնում է ինքնասպան լինել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 3 ժամից ավելի ոստիկաններն ու փրկարարները՝ Խ. Բարխոյանի գլխավորությամբ, բնակացություններ են վարել այդ քաղաքացու հետ, որպեսզի նա հրաժարվի այդ ծայրահեղ քայլին դիմելուց և իջնի:
Նա հրաժարվել է իջնել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա Գեղարքունիքի մարզի բնակիչ է:
Պատմական օր հայկական ֆուտբոլի համար․ 33 տարի առաջ՝ հոկտեմբերի 14-ին, Հայաստանի ազգային հավաքականն իր պատմությանն առաջին հանդիպումն անցկացրեց:
Էդուարդ Մարկարովի գլխավորությամբ ազգային թիմը «Հրազդան» ստադիոնում 0:0 հաշվով ոչ ոքի խաղաց Մոլդովայի հավաքականի հետ։
Հայաստանի հավաքականի առաջին մեկնարկային կազմը
Հարություն Աբրահամյան
Արմեն Շահգելդյան
Վարդան Խաչատրյան (ավագ)
Երվանդ Կրբաշյան
Սարգիս Կարապետյան
Սարգիս Հովսեփյան
Արամայիս Տոնոյան (Արթուր Պետրոսյան, 67)
Արտաշես Ադամյան (Արա Նիգոյան, 62)
Սամվել Կոստանդյան (Հովհաննես Թահմազյան, 81)
Մկրտիչ Հովհաննիսյան
Արսեն Ավետիսյան (Արթուր Աբազյան, 69)
Բաց մի թողեք
Երեխան, որի գլխին էր ընկել սղարանի մետաղական կոնստրուկցիան, մահացավ. Լուսանկար
Արտակարգ միջադեպ Արմավիրի պոնչիկանոցում․ Լուսանկար
Սուպերմարկետում տնօրինությունը զայրանում է մենեջերի վրա, վերջինս հերսը թափում է գանձապահի վրա