14/10/2025

«Ես կնոջ ազգանուն վերցնո՞ղ տղա եմ»․ իրականում փոխել է ազգանունը

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը, պարզվում է, փոխել է ազգանունը:

Հրապարակ թերթը գրել է․ Մեզ պատմել էին, թե նա կնոջ ազգանունն է վերցրել, սակայն Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կնոջ ազգանունը Մելիքյան է: Ինքն ի սկզբանե Վարդանյան է եղել, ապա, երբ ժառանգության հարց է առաջացել, փոխել է ազգանունը` տատիկի ազգանունն է վերցրել, իսկ երբ փաստաթղթային խնդիրները լուծվել են, կրկին վերադարձել է Վարդանյան ազգանվանը։

Նա կատակեց. «Ես կնոջ ազգանուն վերցնո՞ղ տղա եմ»:

Այդուհանդերձ, ինչ-որ ֆինանսական գործարքի համար ազգանուն փոխելը ոչ պակաս ուշագրավ փաստ է։