ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի Երրորդ կոմիտեի՝ ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեի նախագահի, Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի նախագահի, ինչպես նաը Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցողի հետ ինտերակտիվ երկխոսության ժամանակ ՀՀ մշտական ներկայացուցչությունը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի համընդհանուր և բացարձակ վերացման ուղղությաբ։
«Խիստ մտահոգություն հայնտվեց, որ որոշ երկրներում շարունակվում են արձանագրվել խոշտանգումների վերաբերյալ հավաստի հաղորդագրություններ՝ կալանավայրերում և զինված հակամարտությունների համատեքստում` հաճախ քաղաքական դրդապատճառներով պայամնավորված, ինչը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է։ Անդրադարձ կատարվեց ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեի վերջին եզրակացություններին, որոնցում կոմիտեն լուրջ մտահոգություն է հայտնել 23 հայերի շարունակական կալանքի վերաբերյալ: Այս մտահոգությունները շարունակում են մնալ արդիական, քանի որ իրավիճակը շարունակում է վտանգել տուժածների իրավունքները, անվտանգությունը և արժանապատվությունը, մասնավորապես՝ հաշվի առնելով միջազգային կառույցների, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներգրավվածության բացակայությունը»,- նշված է ՀՀ մշտական ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ։
Բաց մի թողեք
Փաշինյանը սկսեց գրոհը. հոգևորական է ձերբակալվել, թեմի առաջնորդի տուն են խուզարկել․ Լուսանկար
Քանի՞սն է Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերել, քանի՞սն է մասնակցելու քվեարկությանը
Նուբար Աֆեյանը՝ գերիների ու Ռուբեն Վարդանյանի մասին․ Լուսանկար