Իշխանությունը չի կողմնորոշվում՝ գնա՞լ արտահերթ ընտրության, թե՞ Ակային՝ Արկադի Փելեշյանին պահել մինչեւ հաջորդ ժամկետ, որ ԱԺ ընտրություններում իրեն ծառայի։
«Հրապարակ» թերթը գրել է․ Օրերս վարչական վերաքննիչ դատարանը կարճել է Վանաձորին վերաբերող՝ գրեթե 4 տարի ձգվող դատական գործը, որն արգելում էր, որ Վանաձորի ավագանին համայնքապետ ընտրի։
2021-ին ընտրված թեկնածու Մամիկոն Ասլանյանի կալանավորումից հետո Փաշինյանն ու դաշնակիցները դատական հայցերով կասեցրին համայնքապետին ընտրելու հարցը, ապա օրենքի փոփոխությամբ՝ համայնքապետ նշանակվեց կրիմինալ համբավ ունեցող Ական, որն ընտրվել է ՀԱՍԿ-ից։
Եթե այս անգամ դատարանի որոշումը չբողոքարկեն, ապա, ըստ օրենքի, ավագանին 20 օրում պետք է իր կազմից համայնքի ղեկավար ընտրի։ Եթե նիստ- քվեարկություն չկայանա, ավագանին կցրվի, եւ ընտրություններ կանցկացվեն։ Առայժմ հայտնի չէ՝ որ ճանապարհը կընտրեն։
Բաց մի թողեք
Իջևանի նախկին քաղաքապետն ու որդին ձերբակալվել են, որովհետև ժամանակին մասնակցել են Ոսկեպարի ցույցին
Պատերազմ ազգային ու հոգևոր հենասյուներին. այս արշավը հենց Եկեղեցու դեմ ուղղված հարձակում է
Սպառնացել է ոստիկանապետին