Թուրքիայի Ազգային մեծ ժողովի լիագումար նիստում, «Գորշ գայլեր» ծայրահեղական ռազմականացված կառույցի քաղաքական թևի համարում ունեցող «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին կոչ է արել օրինականացնել «ջեմեվի» աղոթատեղիները, որտեղ ծիսակատարություն են իրականացնում ալևիները:
«Ջեմեվին նույնպես մերն է, ինչպես՝ մզկիթը»,-հայտարարել է Բահչելին և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը, այսինքն՝ նախագահ Էրդողանին, հորդորել, որ «վերացվեն ալևիների հոգևոր պահանջմունքների բավարարման իրավական խոչընդոտները»:
Թուրքական մամուլը տեղեկացնում է, որ ալևիների կրոնական համայնքներն օրենքով արգելված են դեռևս Մուստաֆա Քեմալի ժամանակներից, երբ խնդիր է դրվել Թուրքիայում սահմանափակել իսլամի այսպես կոչված «դերվիշական հոսանքների» գործունեությունը՝ արպես աշխարհիկ սահմանադրական կարգին սպառնացող վտանգի օջախներ:
Ներկայիս Թուրքիան ընտրել է իսլամի քաղաքական ռեաբիլիտացիայի ուղի: Իշխող քաղաքական կոալիցիան, որին մաս է կազմում Բահչելիի «Ազգայնական շարժում» կուսակցությունը, համարում է, որ երկրի քաղաքացիական համերաշխության հիմք կարող է դառնալ «չափավոր իսլամականությունը»:
Վիճակագրական տվյաներով Թուրքիայում բնակչության մոտ տասնհինգ տոկոսը կազմում են ալևիները: Այլ, ավելի պահպանողական աղբյուրներ ալիևի բնակչության թվաքանակը նշում են ութ միլիոն: Բայց նույնիսկ այդ դեպքում էլ խոսքը բավական ազդեցիկ էթնիկ-կրոնական համայնքի մասին է, որի իրավունքների հետագա անտեսումը հղի է ներքին անկարգությունների վտանգով:
Քանի որ Բահչելին Էրդողանի հետ խորհրդարանական կոալիցիա ունի, ենթադրվում է, որ նաև ալիեւների աղոթատների օրինականացման անհրաժեշտությունը նախապես քննարկել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ:
Թուրքիան հանդես է գալիս Մերձավոր Արևելքում էթնիկ, քաղաքակրթական և կրոնական համերաշխության հաստատման դիրքերից: Ներքին բարեփոխումների քարոզչությունը, հավանաբար, նրա տարածաշրջանային քաղաքականության սպասարկման միջոց է:
Թուրքիան մտնում է սահմանադրական փոփոխությունների փուլ: Այդ ընթացքում Էրդողանը պետք է ձգտի լուծում տալ քրդական և ալիևների հարցերին: Ի՞նչ լուծումներ կգտնվեն՝ բարդ է կանխատեսել:
Բաց մի թողեք
Պարզվում է, Ալիևը տագնապներ ունի
ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի ապօրինի հարստացման ստվերը
Պուտինն ու Ալիևն անխնա բացահայտում են իրենց լրտեսներին