27/10/2025

Երևանում տեղի է ունենում հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ կլոր-սեղան քննարկում

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնը հաղորդագրություն է տարածել.

«Երևանում տեղի է ունենալու հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ կլոր-սեղան քննարկում։

Քննարկման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կկատարվի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո ձևավորված խաղաղության օրակարգին, երկու հանրությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումներին, Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության ձևավորման հնարավոր ուղիներին, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև ուղիղ և երկարաժամկետ կապերի հաստատման հեռանկարներին»։

Միաժամանակ, իրանական տելեգրամյան ալիքները գրում են, որ Ադրբեջանից պետական հատուկ ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում: Այն ուղևորվել էր Բաքվից:

Ըստ նույն պնդումների, այսօր արդեն Երևանում մեկնարկելու է «Ադրբեջան դաշինքներ» ծրագիրը, որի մասնակիցներն առաջին անգամ կծանոթանան Հայաստանի մայրաքաղաքի թաղամասերին:

Բացառված չէ, որ խոսքը նույն ԱՔՀԿ ազդարարած փակ քննարկման մասին է, և ադրբեջանական կողմն, ինչպես միշտ, որոշել է միջոցառումը ներկայացնել իրենց պետական քարոզչամեքենային ձեռնտու խորագրով:

Բացառված չէ նաև, որ խոսքը բոլորովին այլ ծրագրի մասին է:

Պաշտոնական տեղեկություն այս առնչությամբ դեռ չկա: