Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը․
«Էկոնոմիկայի նախարարը ուրախ-ուրախ հայտնում ա, որ այսուհետ Ղազախստանից ցորենը կառնենք Ադրբեջանի ու Վրաստանի միջոցով։
Այսինքն՝ սկզբից հանձնում ես Ադրբեջանին Արցախի հեկտարներով ցորենի մշակվող դաշտերը, չես աջակցում Հայաստանի գյուղատնտեսությանը ինքնուրույն պարենային անվտանգության մակարդակը բարձրացնելու համար, հետո ուրախանում ես, որ Ադրբեջանով ցորեն ես երևի կարողանալու ներմուծել։ Իսկ եթե Ալիևի տրամադրությունը տեղը չեղավ, չես կարողանալու։
Հետո սկսելու են ժողովրդի վրա մունաթ գալ, թե բա՝ չեք ուզում սովից մեռնեք, մի բարկացրեք Ադրբեջանին»։






Բաց մի թողեք
Իջևանի գինու, կոնյակի գործարանը քաղաքի դենդրոպարկում բիզնես է դնում
ԵՄ-ն Ռուսաստանի դատական հայցը Euroclear-ի դեմ որակել է որպես «սպեկուլյատիվ» և անհիմն
ԵՄ-ն համաձայնել է անորոշ ժամանակով սառեցնել ռուսական ակտիվները՝ վերացնելով Ուկրաինային վարկ տրամադրելու խոչընդոտը