ԱԺ ամբիոնից ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ ցույց տալով կադրեր և դիմելով «Հայաստան» դաշինքին հայտարարել է. «Ձեր լոգոն է՝ Մայր Աթոռում»: Նույն պատգամավորը նախկինում ևս հանդես է եկել նման մեղադրանքով, թե իբր 2021 թ. «Հայաստան» դաշինքի լոգոն փակցված է եղել Մայր Աթոռում»։
Դիմեցինք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանին։ Վերջինս այսպես մեկնաբանեց պատգամավորի հայտարարությունը․
«Դատապարտելի է, որ սույն պատգամավորը, ինչպես և իշխող ուժի տարբեր ներկայացուցիչներ, Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին պարբերաբար հնչեցնում են զրպարտող հայտարարություններ։ Այս դեպքը բացառություն չէ։
Մայր Աթոռում «Հայաստան» դաշինքի լոգոն երբևէ փակցված չի եղել, և պատգամավորի հայտարարությունը հերթական ապատեղեկատվությունն ու կեղծիքն է։ Իսկ ցուցադրված նկարից երևում է, որ խոսքը ինչ-որ անձի համակարգչի ետնամասում փակցված լոգոյի մասին է, ինչը չի կարող որակվել քարոզչություն։ Ակնհայտ է, որ դա անձնական տարածք է։ Պետք է դադարեցնել նման գործելաոճը և Ազգային ժողովի ամբիոնը ծառայեցնել երկրի առջև ծառացած բազմաթիվ լրջագույն հիմնախնդիրների լուծմանը»։






Բաց մի թողեք
Հոկտեմբերի 26-ի աստղագուշակ․ Չի բացառվում, որ հին կապերը վերականգնելու հնարավորություն լինի
Արագածոտնի մարզի բոլոր հոգևորականներին կիրակի օրով հրավիրել են ՔԿ
Ինչից է մահացել 2-ամյա Տիգրանի հայրը՝ Նորայր Պետրոսյանը․ Լուսանկար