25/10/2025

Վաղարշապատում մեկնարկել է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, երեկ Էջմիածնում էինք, ով ով է

Վաղարշապատ համայնքում հոկտեմբերի 22-ին պաշտոնապես մեկնարկել է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 24։00-ն։

Երեկ մեր խմբագրակազմն օրն անցկացրել է Էջմիածին քաղաքում, աշխատանքները սկսեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում միասնական աղոթք հնչեցնելուց հետո, այնուհետև լրագրող սոցհարցում անցկացնողները ցրվեցին քաղաքի թաղամասերում հարցումներ անցկացնելու, թե ում կընտրեք, հարցազրույցներ ենք անցկացրել նաև Ազատ Դեմոկրատներ, Ժառանգություն, Համահայկական ճակատ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունների առաջին համարների հետ։

Ներեցեք, բայց Մայր Հայաստան անվամբ՝ մեզ համար, այդպիսի կուսակցություն գոյություն չունի, քանի դեռ ԱԱԾ գործակալն իրենց ծոցում է, իրենք բանից անտեղյակ, դավին անտարբեր, իսկ իրենք իրենց իբրև ընդդիմադիր են կարծում։

Իսկ Հանրապետություն կուսակցությունը, ցավոք, առաջադրել է, ներեցեք, բայց թերևս անկիրթ մեկին, ում հետ զրույցը վնաս կպատճառի մեր առողջությանը, ուստի անգամ քաղաքում քայլելիս հանդիպեցինք, սակայն հպանցիկ անցանք միմյանց կողքով։

Ավագանու ընտրություններին մասնակցելու է ութ քաղաքական ուժ, որոնք հանդես կգան հետևյալ հերթական համարներով․

1․ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ կազմված «Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություններից (ցուցակը գլխավորում է Սևակ Խաչատրյանը),
2․ «Համահայկական ճակատ» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արտյոմ Սիմոնյանը),
3․ «․․․,
4․ «․․․,
5․ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Վահրամ Ազատյանը),
6․ «Ժառանգություն» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արկադի Փայտյանը),
7․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արգիշտի Մեխակյանը),
8․ «Հայրենիք» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Խաչիկ Մանուկյանը)։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում քվեարկելու իրավունք ունի 70 հազար 22 մարդ։

Ընդհանուր առմամբ Վաղարշապատ խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում ընտրությունների օրը կբացվի 47 ընտրատեղամաս։

Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16-ին։

Մեր հարցազրույցները, ոմանցը այնքան վատ, որ քննադատական ու վերլուծական հոդվածի վերածելու տեսքով, կարող եք կարդալ առաջիկա օրերին մեր կայքում, ինչպես նաև՝ մենք կամփոփենք սոցիոլոգիական հարցման արդյուքները, որոնք թերևս նոր լույս կսփռեն այս խոշորացված համայնքի Էջմիածին քաղաքում ընտրողների կողմնորոշման վրա։