Իր հոգևոր եղբայրների ու Սրբազանի դեմ ցուցմունք տված Ստեփան Ասատրյանը, թերեւս, նախապես ծրագրել էր, թե կարգալույծ լինելու որոշումը ստանալու դեպքում ինչ է անելու՝ իշխանության թեւի տակ:
Մարզից մեզ ասացին, որ նրան հատկապես աջակցում են Օհանավանի դպրոցի և մանկապարտեզի աշխատակիցները, որոնցից ոմանց հարազատներն աշխատում են Արագածոտնի մարզպետարանում:
Երեկ Ստեփան Ասատրյանը հայտարարել է, որ կիրակի օրը պատարագ է անելու Հովհանավանքում, Նիկոլ Փաշինյանն էլ արդեն ասել է, որ մասնակցելու է։ Պարզ է, որ իշխանությունը Հայ առաքելական եկեղեցու դեմ հիմա էլ նման նենգ միջոցներով են պայքարում, որ նախկին քահանա Արամի կողմնակիցներն ու իշխանականները բախվեն Հայ առաքելական եկեղեցու հետեւորդների եւ կարգալույծին փոխարինող քահանայի հետ:
Կարգալույծի ստատուսը հավանողների թվում նկատեցինք Էկոնոմիկայի նախարարության Տնտեսական հետազոտությունների վարչության պետ Ալբերտ Հայրապետյանի, Պետական վերահսկողության ծառայությունում աշխատող Համբարձում Հայրապետյանի, ՔՊ-ական Վազգեն Մանուկյանի անունները։
Վերջինն, ի դեպ, իր ֆեյսբուքյան էջում ժամանակին գրել էր, որ Սարգսյան ազգանունն ունեցող բոլոր մարդիկ պետք է «մեռնեն»։ Ստատուսի տակ հավաքված էր նաեւ ՔՊ-ական ակտիվը՝ տարբեր համայնքներից, կեղծ ու նորաբաց, դատարկ ֆեյսբուքյան էջեր, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ:
Հրապարակմամբ կիսվել էին ՔՊ-ական ակտիվիստները, որոնց էջերում հետնանկարի պատկերը Հայաստանի՝ Փաշինյանական չափով ոսկեգույն մակետն էր, կամ ինքը՝ Փաշինյանը, կամ հպարտ քաղաքացու մասին նյութեր, ամենաթարմը՝ պարտադիր զինվորական ծառայությունը երկու տարուց մեկուկես տարի կրճատելուն վերաբերող «ուրախ լուր»։
Դե իսկ բոլոր էջերում անսահման քանակի կիսումներ կան՝ Փաշինյանի էջից, վերջինը նրա տեսանյութն էր, որտեղ ազդարարում էր, որ Հովհաննավանքում մասնակցելու է կարգալույծ հոգևորականի պատարագին:
Եւ ՔՊ ակտիվը հիմա ակտիվորեն զբաղված է հնարավորինս շատ մարդ այդ պատարագրին հավաքելու գործով, քանի որ դրան ներկա է լինելու նաև ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը: Բնական է, որ Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ իրենք ոչ թե հայ առաքելական եկեղեցուն են դեմ, այլ առանձին հոգևորականներին, բայց պարզ է, որ սա Եկեղեցին պառակտելու, ներսից քանդելու, կոոպերատիվ եկեղեցի ձեւավորելու փորձ է:
Ստորև ներկայացնում ենք մի շարք սքրինշոթեր, կարող եք նաեւ մտնել կարգալույծ քահանայի ֆեյսբուքյան էջն ու տեսնել, թե այնտեղ ինչ է կատարվում:













Բաց մի թողեք
Այսօր իշխանությունը հերթական կարմիր գիծն է հատել` տեսանյութեր են հրապարակվել Մար Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի մասին
Սվետլանա Տիխանովսկայան չեղարկել է այցը Երևան
«Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու նախագիծն ամբողջությամբ ընդունվել է