Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել․ «Հոկտեմբերի 13-ի դրությամբ Տավուշի մարզպետարանի աշխատակիցները որքա՞ն պարգեւավճար են ստացել։ Հոկտեմբերի 13-ի դրությամբ Տավուշի մարզի կարիքավորները մարզպետարանի միջոցով որքա՞ն դրամական աջակցություն են ստացել։ 2025-ին կարիքավորներից մարզպետարանում դրամական աջակցության քանի՞ դիմում է եղել, դրանցից քանի՞սն է բավարարվել»։
Հրապարակ թերթը գրել է․ Հոկտեմբերի 20-ին Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի փոխարինողից ստացել եմ հարցմանս պատասխանը։
Մարզպետարանից ստացված պատասխանում աշխատակազմի գլխավոր քարտուղարի փոխարինողի անուն-ազգանունը նշված է՝ Ա․ Բալումյան, մինչդեռ մարզպետի աշխատակազմում չկա Ա․ Բալումյան, կա մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Ասքանազ Բաբլումյան։
Պատասխանում նշված է․ «2025թ. հոկտեմբերի 13-ի դրությամբ աշխատակիցներին տրվել է 50101,2 հազար դրամի պարգեւատրում: Սոցիալապես անապահով քաղաքացիներից դիմում է ներկայացրել 1174 քաղաքացի, քննարկվել է 1128 քաղաքացու դիմում, որից 954 քաղաքացու տրվել է դրամական օգնություն՝ ընդհանուր 45 մլն 830 հազ․ դրամի չափով»։
Ուրեմն՝ կարիքավոր, դրամական աջակցության համար դիմած 1174 բնակչից 46-ի դիմումը չի քննարկվել, 1128-ից էլ 174-ին մերժել են դրամական օգնություն հատկացնել։ 954 կարիքավորի ընդհանուր տրվել է 45 միլիոն 830 հազար դրամ օգնություն։
Իսկ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա ամուսնության քավոր, մարզպետ Հայկ Ղալումյանը եւ մարզպետարանի 66 պաշտոնյա ստացել են 50 միլիոն 101 հազար 200 դրամ պարգեւավճար։ Ի՞նչ աշխատանքային նվաճումների, ձեռքբերումների համար են մարզպետարանի պաշտոնյաները պարգեւատրվել, եթե մեզ ուղարկած պաշտոնական գրությունում անգամ աշխատակազմի գլխավոր քարտուղարին փոխարինողի՝ ֆինանսական վարչության պետի ազգանունն են անփույթ` սխալով գրել։






Բաց մի թողեք
Նրանք ուզում են գողանալ հոգևորների հոգին՝ տաճարը դարձնելով աշխարհիկ կլուբ
Որքան շատանում են վարույթները, այնքան ավելի վատ են աշխատում քննիչները
Մանվել Գրիգորյանի փեսային տուգանել են