Հոկտեմբերի 22-ին ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի տներից մեկից մահացած վիճակում շտապօգնության բժիշկների կողմից Վանաձոր բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխայի մարմին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ երեխան Լոռու մարզի բնակիչ՝ 11-ամյա Ա.-ն է, որի կյանքը փրկել չի հաջողվել: Հիվանդանոց ընդունելիս երեխան արդեն մահացած է եղել։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն ոստիկանության Բազումի բաժնի կողմից կազմված փաստաթղթեր են ընդունվել՝ հետագա քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար:






Բաց մի թողեք
Արտառոց դեպք՝ Երևանում, հարազատ դուստրը 76-ամյա հորը դուրս է հանել սեփական տնից, և նա գիշերում է դրսում․ Լուսանկար
Ալո, Սննդի անվտանգության տեսչություն. Մանկական կերի այս խմբաքանակը խիստ վտանգավոր է․ Լուսանկար
Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևան-Սևան ճանապարհին․ Լուսանկար