26/10/2025

Նկարում տեսեք, թե Ռուբենն ինչպես է փորձում կանխել բախումը․ Լուսանկարներ

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Գյումրիում ժողովրդական բողոքի ժամանակ կալանավորվել են տասնյակ  գյումրեցիներ, այդ թվում` մեր Ռուբենը։

Ռուբենը, ով մասնագիտությամբ փաստաբան է, իր պարտքն է համարում գտնվել իր համաքաղաքացիների կողքին և իրականացնել իր մասնագիտական գործունեությունը։

Նկարնում կտեսնեք թե ինչպես է Ռուբենը, ձեռքերը վեր բարձրացրած, փորձում հանդարտեցնել իրավիճակը:

Հարյուրավոր  մարդկանց անհարկի ձերբակալողները հաշվի չեն առել, որ Ռուբենը «Մեր Ձևով» շարժման անդամ է և նրա մեջքին  է հազարավոր կամավորներից կազմված մեր Մեծ Թիմը:

Եկեք պատկերացնենք ապօրինի կալանավորված այն քաղաքացիների և նրանց ընտանիքների վիճակը, ում մեջքին չկան մեծ թիմեր։

Շուտով բոլորս միասին մի մեծ Թիմ ենք լինելու և մարդկանց իրավունքները պաշտպանված են լինելու»։