Կիրակի օրը Հովհաննավանքում կարգալույծ արված քահանա Տեր Արամի (որն արդեն մի քանի օր է՝ դասվում է աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով) պատարագին հնարավորինս մեծ թվով մարդկանց մասնակցություն ապահովելու համար իշխանությունները գործի են դրել իրենց ունեցած ողջ ռեսուրսը, ողջ ՔՊ ու վարչական ապարատը։
«Հրապարակ» թերթը գրել է․ Մեր տեղեկություններով, մարզպետներին եւ հատկապես Արագածոտնի մարզպետին է հրահանգվել մարդկանց ավտոբուսներով հասցնել Հովհաննավանք, որն Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մասնակցելու է այդ պատարագին, իսկ Ստեփան Ասատրյանն էլ պարծեցել է, որ 10 հազար մարդ իր համար կհավաքվի։
Հենց այդքան էլ ծրագրում են հավաքել։
Իհարկե, 10 հազարը մեծ թիվ չէ իշխանության համար, սակայն փոքր տարածքում այդ քանակը տպավորիչ կլինի, եւ ժողովրդի նկատմամբ հոգեբանական գրոհ կկազմակերպեն, թե իրենց հակաեկեղեցական, հակակաթողիկոսական արշավն ինչքան հետեւորդ ունի, որ մարդիկ Հայաստանի տարբեր ծայրերից եկել են՝ սատար կանգնելու Վեհափառից «հալածված» քահանային։
Մտածում են՝ եթե հաջողեցին Հովհաննավանքում, ապա Վեհափառին հեռացնելն ու Եկեղեցին հպատակեցնելն արդեն հաջողված կարող են համարել։
Իշխանությունը որոշել է ալտերնատիվ եկեղեցի ստեղծել եւ կորիզը ձեւավորել կարգալույծ արված Արամի նման քահանաներից:
Եթե Հովհաննավանքի արարողությունը ստացվի, այն շարունակություն կունենա:
Կարգալույծ արված հոգեւորականի պատարագին ոչ միայն ՔՊ-ականները մասնակցելու են, այլեւ նրանք, ձեռուոտ ընկած, անգամ նյութական խոստումներ են տալիս նրանց, ովքեր իրենց պսակադրության, մկրտության եւ այլ արարողությունները, եկեղեցական ծեսերը կվստահեն Մայր Աթոռի կողմից օրերս կարգալույծ հռչակված Տեր Արամին՝ Ստեփան Ասատրյանին։
ՔՊ-ականներն իրենց սրտի քահանայի համար «կլիենտուրա» են ապահովում, որ նա չհայտնվի իզգոյի կարգավիճակում, չհեռանա Հովհաննավանքից եւ շարունակի գործող քահանա համարվել:
Սակայն խնդիրն այն է, որ կարգալույծ քահանաները չեն կարող այդ արարողությունների վերաբերյալ վկայականներ տրամադրել, կարգալույծն արդեն աշխարհական է եւ իրավունք չունի խորհուրդ կատարելու։ Ուղղակի կարող են լինել նաեւ մարդիկ, որոնք որեւէ վկայական չպահանջեն, բավարարվեն եկեղեցու շենքում ինչ-որ ձեւական արարողություն անելով:






Բաց մի թողեք
Նրանք ուզում են գողանալ հոգևորների հոգին՝ տաճարը դարձնելով աշխարհիկ կլուբ
Որքան շատանում են վարույթները, այնքան ավելի վատ են աշխատում քննիչները
Մանվել Գրիգորյանի փեսային տուգանել են