Նախորդ դարում՝ պայմանավորված սոցիալիստական և կապիտալիստական համակարգերի միջև ծավալված «սառը պատերազմով», պետությունների մեծ մասումկամ դրանց միջև տեր ու տնօրինություն էին անում գաղտնի ծառայությունները:
ԽՍՀՄ-ում դա ԿաԳեԲե-ն էր, ԱՄՆից դուրս՝ ՑՌՈՒ-ն (ՍիԱյԷս-ը), Երրորդ Ռեյխում (Գերմանիա)՝ Գեստապոն, սոցիալիստական ԳԴՀ-ում՝ Շթազի-ն, ՄԹ-ից դուրս՝ ՄԻ 6-ը, Իսրայելից դուրս՝ Մոսսադ-ը և այլն: Բայց դրանց բոլորին միավորում էր մի ընդհանուր բան՝ երկրի ներսում չափազանց հազվադեպ էին հատվում (ԽՍՀՄ-ի ու Գերմանիայի բացառությամբ) կարմիր գծերը, որոնք ավանդույթի ուժով կամ օրենքով գծվել էին համապատասխան պետության մեջ: Հետո տեղի ունեցավ սոցիալիստական ճամբարի փլուզումը, և բազմաթիվ երկրներում առկա ժողովրդավարությունն ազատվեց կապանքներից, նորերում էլ այն այս կամ այն չափով ձևավորվեց:
Անկախություն ձեռք բերած մեր հայրենիքում ևս տեղի ունեցավ նույն գործընթացը: Բայց շուրջ երեսնամյա զարգացումից հետո պարզվեց, որ մեզանում առկա չէ ժողովրդավարության այն մակարդակը, որ պահանջում են հանրապետության քաղաքացիները: Ու այդ պահանջձին որպես պատասխան ժողովուրդն իշխանության բերեց «դուխով» Նիկոլին: Ով էն գլխից հայտարարեց, որ Հայաստանն այսուհետ ժողովրդավարության բաստիոն է:
Բայց ժողբաստիոնի զարգացման 8-րդ տարում պարզվեց, որ այն շատ քիչ է տարբերվում սովետական անցյալից: Պատճառն այն էր, որ ժողբաստիոնի հիմնադիրը, ինչպես ինքն է հայտարարել, ձևավորվել է սովետական «գլավլիտի» պայմաններում: Ճիշտ է, նա դրան անդրադարձել էր հայրենասիրության համատեքստում, բայց ինչո՞ւ պետք է «գլավլիտն» ազդեցություն գործեր միայն այդ բնագավառում: Հատկապես որ նա վերահսկում էր խորհրդային ողջ գրականությունն ու արվեստը:
Ինչևէ, ժողբաստիոնի 8-րդ տարում մենք իմացանք, որ պետության իշխանությունը հանգիստ կարող է «մուտք գործել» մեր ննջարանները և, ինչու չէ, նաև զուգարանները՝ եթե ունենա դրա ցանկությունը: Բայց քանի որ ինքն, այնուամենայնիվ, ժողբաստիոն է և դեռևս վայելում է ժողովրդավարական Արևմուտքի հովանավորությունը, թեև ննջարաններ մուտք գործելը տեղի է ունենում ԿաԳեԲե-ական մեթոդներով, սակայն դրա հանրայնացումը՝ ՔՊԿ-ական եղանակով:
Այսինքն, ինչ-որ բան գաղտնալսելուց հետո դա տրամադրվում է կուսակցության հետ կապ ունեցող կայքերին, հետո վերարտադրվում է կուսակցական «ցիվիկներով» ու «հժներով»: Եվ վերջապես մուտք է արվում իշխանական պաշտոնական կառույցներում՝ քննչականում ու դատախազությունում: Ինչն էլ սովորաբար ավարտվում է ընդդիմադիր այս կամ այն գործչի՝ լինի նա հոգևոր, թե աշխարհիկ, նկատմամբ քրեական գործեր կարելով:
Իհարկե, աննորմալ բան է, երբ ժողովրդավարական Արևմուտքի հովանավորությունը վայելող երկրում՝ հատկապես երբ այն ինքնանվանվում է ժողովրդավարության բաստիոն, գործում են իշխանության պահպանման ԿաԳեԲե-ական մեթոդներ: Աննորմալ է, երբ գործող իշխանության կողմից նման մեթոդների կիրառումը չի արժանանում ժողովրդական ընտրալների մերժմանը:
Հատկապես երբ գործող իշխանությունը ժողովրդից մանդատ ստացավ նախորդ իշխանավորին՝ իր շատ ավելի թույլ արաքների համար մերժելու շնորհիվ: Աննորմալ է, երբ մարդիկ պասիվ դիտում են, թե ինչ է կատարվում իրենց համաերկրացու ննջարանում (ես չեմ դիտել): Էլ չասած, որ դրանից կարող են նույնիսկ աննորմալ հաճույք ստանալ:
Ինչ մնում է ինձ, ապա սկանդալային գաղտնալսումների սկզբնաղբյուրների վերաբերյալ CivilNetCheck-ի ուսումնասիրության շնորհիվ իմացա, որ համացանցում առկա է «Մտածող մարդկանց ակումբ» (նաև ռուսերենով) անվանումով կայքէջ՝ 20.000 հետևորդով: Հայաստանի մասշտաբով վատ քանակ չի՝ եթե հաշվի չառնենք, որ այն գործող իշխանության կցորդն է:
Որովհետև եթե համեմատենք նրանց առաջնորդի ֆեյսբուքյան էջի հետևորդների թվի (1,1միլիոն) հետ, ապա դա ուղղակի «միզեր» է: Բայց նաև խիստ զարմանալի է, թե ինչպես կարող է որևէ մեկն ինքն իրեն համարել մտածող էակ ու դառնալ կամ մնալ նիկոլական: Դա, նախ, կիսագրագետ զանգվածների հագևոր հացը կտրել է նշանակում: Եվ երկրորդ, դա նույնն է, որ ասես, թե սովորական պայմաններում ջուրը չոր է, իսկ քարը՝ հոսուն մարմին:






Բաց մի թողեք
Մանր քարիկներ կհպվեն եկեղեցու պատերին ու կթափվեն պատերի տակ՝ իբրև աղբ
Ըստ Reuters-ի վերլուծաբանների, ուժային մեթոդների վրա խաղադրույքը կարող է հակառակ արդյունք տալ Փաշինյանի համար
Իրավիճակի փոփոխությունն ի՞նչ ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների վրա