Իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխին, ամեն դեպքում, սեւ ամպեր են կուտակվում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Բանն այն է, որ ՔՊ-ական մի «կորիզ» որոշել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի եւ պրոռեկտորի առնչությամբ չարաշահումների թեման քննարկել ՔՊ-ում ու ամեն բան անել՝ ապացուցելու, որ առանց Անդրեասյանի գիտության նրա մտերիմ ընկերուհի Սրբուհի Գեւորգյանը որեւէ քայլի չէր գնա:
Ըստ մեր աղբյուրների՝ ՔՊ-ակաները Նիկոլ Փաշինյանին փորձում են հասկացնել, որ Անդրեասյանը, լինելով բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը, սարսափելի քայլեր է արել` դեմ գնալով Փաշինյանի հորդորին, այն է՝ կաշառքը, չարաշահումները բացառել գերատեսչություններում:
Առաջիկայում ՔՊ-ում բարձրաձայնվելու է Ժաննա Անդրեասյանի հարցը, ու բարձրաստիճան ՔՊ-ականներն արդեն իրենց ներսում նոր նախարար են գտել, որի մասին կներկայացնենք առաջիկայում»։






Բաց մի թողեք
Որքան շատանում են վարույթները, այնքան ավելի վատ են աշխատում քննիչները
Մանվել Գրիգորյանի փեսային տուգանել են
Փոքր երկրում հեշտ է պրոցեսներ գեներացնելը․ Կրկին փորձի՛ր