25/10/2025

ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանի տղան ինքնասպանության փորձել է կատարել. վիճակը ծայրահեղ ծանր էր, մահացել է

ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանի տղան ինքնասպանության փորձել է կատարել: Նրան տեղափոխել են հիվանդանոց. վիճակը ծայրահեղ ծանր է:

Լուրը հաստատել են ՆԳՆ-ից: Մեր տեղեկություններով՝ նա ընկերուհու հետ է եղել:

Հոկտեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փափազյան 21 շենքի բակում կրակոց է հնչել, և կա վիրավոր։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ նշված վայրից մեկ հոգու հրազենային վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց։

Արդեն տեղում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են ատրճանակ, արնանման հետքեր, կրակված 1 պարկուճ։

Այս պահին համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզում են վիրավորի ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորը Հայաստանում հայտնի կուսակցություններից մեկի հայտնի ներկայացուցչի տղան է, իսկ զենքը, որով նա ինքնասպանության փորձ է արել, եղել է իր անվամբ՝ Ղարաբաղի նախագահներից մեկի կողմից որպես պարգև տրամադրված։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Մարգարյանի որդին մահացավ։

Հրանտ Մարգարյանի որդու՝ Մխիթար Մարգարյանի մահվան փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել: Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից, վարույթը նախաձեռնվել է ինքնասպանության հասցնելու փորձի հատկանիշներով: