26/10/2025

ՔՊ–ական պատգամավորներից մեկն ասաց, որ տեղի ունեցողը իրենց ֆրակցիայում հաշված մարդիկ են ողջունում

Առանց Մայր Աթոռի թույլտվության այսօր՝ ժամեր անց, կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը պատրաստվում է «պատարագ» բեմականացնել Հովհաննավանքում։

Մի քանի օր է՝ վարչական ապարատի աշխատակիցներին հրահանգվել է մասնակցել այդ բեմականացմանը, որին իր անձամբ մասնակցության մասին հայտարարել է նաեւ Նիկոլ Փաշինյանը։ ։ Հենց նա էլ հրահանգել է բոլոր մարզպետներին հավաքագրել յուրայիններին եւ ապահովել նրանց տեղափոխումը Արագածոտնի մարզի Օհանավանք համայնք, որտեղ գտնվում է Հովհաննավանք եկեղեցին։

ՔՊ–ական պատգամավորներից մեկը, սակայն, մեզ ասաց, որ տեղի ունեցողը իրենց ֆրակցիայում հաշված մարդիկ են ողջունում, մեծ մասը դեմ է կարգալույծ քահանայի «պատարագը»  լեգիտիմացնելուն եւ Եկեղեցու ներսում իրենց եկեղեցին հիմնելու, պարզապես բոլորին հրահանգված է պարտադիր ներկա գտնվել, իսկ ովքեր էլ չեն գտնվի, գիտեն, որ այս կամ այն ձեւով արժանանալու են Փաշինյանի դատաստանին։

Տեր Արամ – Ստեփան Ասատրյանը հոկտեմբերի 21-ին կարգալույծ է հռչակվել՝ սեպտեմբերին տված հարցազրույցում հրապարակային հայտարարությունների համար, որտեղ պնդել էր, թե որոշ եկեղեցականներ ստիպված են եղել մասնակցել իշխանության կազմակերպած ընտրական միջոցառումներին։ Կարգալուծությունից հետո նա հրաժարվել է ընդունել որոշումը և հայտարարել է, որ կիրակի կանցկացնի պատարագ։