27/10/2025

Նիկողայոս Տիգրանյան փողոցի շենքերից մեկի բակից գողացել են «Chevrolet»-ի կողային հայելիների ապակիները

Հոկտեմբերի 15-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 00։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 5 հասցեի բակային հատվածում կայանված ավտոմեքենայից գողություն է կատարվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Արդեն տեղում Երևանի բնակիչ 39-ամյա Կարեն Գ․-ն հայտնել է, որ հոկտեմբերի 13-ի ժամը 22։00-ից մինչև հոկտեմբերի 14-ի ժամը 11։00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Նիկողայոս Տիգրանյան փողոցի 5 հասցեի բակային հատվածում կայանված «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները՝ պատճառելով 40 հազար դրամի վնաս։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։