Հայաստանյան քաղաքական դաշտում առաջիկայում նոր կուսակցություն կհայտնվի: «Արմենիա 2026» շարժման ղեկավար Նարեկ Մանուկյանը նոր քաղաքական միավորի՝ կուսակցության ձեւավորմանն է ձեռնամուխ եղել:
Հրապարակ թերթը գրել է․ Մեր տեղեկություններով, նորաստեղծ կուսակցությունը կոչվելու է «Հայկական ճանապարհ» եւ գործելու է Մանուկյանի կողմից ղեկավարվող «Արմենիա 2026» շարժման գաղափարախոսության հիմքի վրա: Ինչպես հայտնի է՝ շարժումը գործում է ընդդիմադիր դաշտում եւ ստեղծման առաջին իսկ օրվանից հանդես է գալիս «Մենք»-ի գաղափարախոսությամբ:
Այս օրերին կուսակցության գրանցման փաստաթղթային աշխատանքներն են ավարտին հասցվում, սպասվում է, որ հաջորդ ամիս արդեն կուսակցությունը պաշտոնապես գրանցված կլինի, մինչ այդ, իհարկե, տեղի կունենա հիմնադիր համագումարը: Մանուկյանն ակտիվ քաղաքականությունում է արդեն մի քանի ամիս:
Այս ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ, ներկայացրել իր մոտեցումները երկրում ստեղծված խնդիրների շուրջ: Նորաստեղծ կուսակցությունը մասնակցելու է հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին:







Բաց մի թողեք
Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին
Բուհերում նոր աղմկահարույց բացահայտումներ կլինեն
Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից