Հերթական ձախողումը, սակայն սա այն դեպքն է, որը մեզ ուրախացնում է, ոչ թե տխրեցնում, ինչպես տխրել ենք երկրի կառավարման հարցերում 8-ամյա ձախողումներից, պարտություններից ու անհաջողություններից:
Հրապարակ թերթը գրել է․ Նույնիսկ 2025 թվականին հեղափոխականի գործելաոճից չհրաժարված եւ ոչ մի կերպ պետության ղեկավար չդարձող Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը հերթական գրոհն էր կազմակերպել հերթական «Բաստիլի» վրա: 2018-ին նա «Սերժին էր մերժում», իսկ 2025-ին որոշել է Գարեգին Բ-ին «մերժել»:
Ավերելու, գրոհով գրավելու, իշխանափոխություն ու հեղափոխություն իրականացնելու կիրքն անգամ 50-ամյա հասակում չի մարել: Քանի որ կառուցելը ոչ մի կերպ չի ստացվում իր մոտ, իսկ քանդելու գործը հրաշալի է ստացվում, որոշել է մինչեւ իր կառավարման վերջին օրը գրոհել ու գրավել, ավիրել ու հողին հավասարեցնել:
Բայց եթե ինքը 2018 թվի Նիկոլն է, հասարակությունն այլեւս 2018 թվինը չէ` մարդիկ սկսել են շատ բան հասկանալ ու ջարդարարությունն այլեւս չեն խրախուսում: Մանավանդ՝ այս գրոհը ոչ թե 10 տարի իշխած եւ երրորդ ժամկետի գնացող նախագահի դեմ է, այլ Հայ առաքելական եկեղեցու, որի հանդեպ հայ մարդու վերաբերմունքը բոլորովին այլ է:
Եվ, առհասարակ` «Պապն ամեն անգամ գաթա չի ուտում», ու հանրային վստահության ռեսուրսը վատնած իշխանությունն էլ այլեւս մի փոքր խմբակի սատարման հույսին է մնացել, ուստի սրանք անիմաստ ջանքեր են, որոնք ավելի շատ իրենց են վնասում, քան՝ եկեղեցուն:
Մեծ խելք պետք չէ՝ հասկանալու համար, որ եթե մարդիկ երկրում կատարվող այլանդակությունների եւ իշխանության դեմ փողոց դուրս չեն գալիս, դուրս չեն գալու նաեւ իշխանության համար: Եվ հաջորդ շաբաթ «կրկին փորձիր» տարբերակով նորից Հովհաննավանքում կազմակերպվող կեղծ պատարագը նույն ճակատագրին է արժանանալու:






Բաց մի թողեք
165 կմ ճանապարհ են անցել, հասել Կիրանց, սակայն Կիրանցի բնակիչներին այդպես էլ չեն հանդիպել
Կեղծ պատարագից Փաշինյանը վերադարձել է ծայրահեղ նյարդայնացած
Քաղաքական գործերով դատարանում ամենավերջին դետալին ուշադրություն են դարձնում, իսկ դրանից դուրս մյուս գործերով անարխիա է` ով և ինչ ուզում է` անում է