Գառնիկ Դանիելյանը անդրադարձավ իշխանությունների և եկեղեցու հարաբերություններին՝ նշելով, որ այս հակադրության սկիզբը առնվազն 2018 թվականից է, երբ մեկնարկեց «Նոր Հայաստան, նոր կաթողիկոս» արշավը, որից հետո դպրոցների դասագրքերից դուրս մնաց «Եկեղեցու պատմություն» առարկան։
Դանիելյանը հավելեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձնական մեծ ցանկություն ուներ նշանակել իր նախընտրած կաթողիկոսին՝ անկախ նրանից, թե նա հոգևորական էր, թե այլ պաշտոնյա։
Ըստ նրա, Փաշինյանը անհաշտ էր մնացել եկեղեցու հետ, քանի որ այն մի քանի անգամ քննադատել էր իրեն։
Պատգամավորը հիշեցրեց, որ նախկինում Փաշինյանը պնդում էր՝ պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին, և հարց բարձրացրեց՝ ինչ է փոխվել, որ այժմ այլ բան է տեղի ունենում։
Նա ընդգծեց, որ այսօր իշխանությունները ոչ միայն խառնվում են եկեղեցու գործերին, այլ նաև փորձում են այն պառակտել, խթանել աղանդավոր ակտիվություն և մասնակցել կարգալույծ քահանայի պատարագին վարչական ռեսուրսի միջոցով։
Դանիելյանը նշեց, որ այս գործողությունները արդեն ձախողված են և հակասում են ինչպես Սահմանադրությանը, այնպես էլ «Կրոնական ազատության մասին» օրենքին։






Բաց մի թողեք
Հայաստանում պետք է զգույշ լինել, երբ մարդիկ դատվում են կարծիք հայտնելու համար․ Նաչո Սանչես Ամոր
«Նիկոլ ջան, նշխարը հաց չէ, որ ուտում ես, նշխարը միայն օծյալն է տալիս», ով հաց է դեմ տալիս՝ նա էլ ուտում է
Երկար կյանք տուր Հայրապետի՜ն ․․․ Տեսնես Հովհաննավանքում երգում են պատարագի ժամանակ, թե ․․․ Սիմոն Սարգսյան