28/10/2025

«Նիկոլ ջան, նշխարը հաց չէ, որ ուտում ես, նշխարը միայն օծյալն է տալիս», ով հաց է դեմ տալիս՝ նա էլ ուտում է

Ստեփան Ասատրյան կարգալույծ արված քահանան Հովհաննավանքի կեղծ պատարագից լուսանկարներներ է զետեղել իր էջում, հետն էլ գրառել․

Հրապարակ թերթը գրել է․ «Սուրբ Պատարագ Հովհաննավանք»։ Նիկոլ Փաշինյանն է, իր պաշտոնյաները, քաղաքացիական հագուստով ուժայինները և հավաքագրված մարդիկ, ովքեր  կարգալույծ արված քահանայից Աստծո տաճարում  հաղորդություն են  ընդունում կամ մասնակցում կեղծ պատարագի։

Սա նշանակում է, որ  քահանան որպես Աստված ընդունում է մի պաշտոնյայի, ղեկավարի, ով պաշտոնական լծակներով  խախտում է  եկեղեցական կարգ ու կանոնը, խաղաղությունը։ Քահանան թույլ է տալիս, որ «Նիկոլ Փաշինյան» վանկարկի պաշտոնյայի  խումբը, ծափահարի նրան,  որովհետև պաշտոնյա կոչեցյալը՝ խախտելով Եկեղեցու կարգ ու կանոնը, կարգալույծ արված քահանային թույլ է տալիս շարունակել իր քահանայությունը։

Եկեղեցական օրենքները չեմ մեկնաբանելու, այլ մի հասարակ բան եմ հիշեցնելու։ Մատուցվող նշխարը նշխար է կոչվում, երբ օծյալի կողմից է տրվում։ Մյուս բոլոր դեպքերում, այն ալյուրից պատրաստված հաց է։

Ստեփան Ասատրյանի մատուցած նշխարը նույնն է, ինչ եթե  ցանկացած ՔՊ-ական կամ այլ դավանանքի մարդ  հաց մոտեցներ Նիկոլ Փաշինյանին ու ասեր ՝ կեր, նշխար է։ Փաշինյանը նշխարը նյութականացրել է այդ աստիճան։ Այնքան, ոնց որ գյուղում երբ նրան լավաշ ու ուտելիք էին  հյուրասիրում, նա լավաշը երկու կես էր անում ու մոտեցնում իրեն․․․ Մեկը չգտնվեց՝ ասեր՝

«Նիկոլ ջան, նշխարը հաց չէ, որ ուտում ես։ Նշխարը միայն օծյալն է տալիս»: Բայց ո՞վ պիտի ասեր։ Ով հաց է դեմ տալիս՝ նա էլ ուտում է։

Եկեղեցում, երբ մեկը գոռում էր, որ սա պատարագ չէ, կեղծ պատարագ է Նիկոլ Փաշինյանի նազիրներից մեկը նրա բերանը փակեց ու անհետացրեց։  Քահանան էլ հավանաբար կմաքրի իր էջում արված այս գրառումը, որ դեռ տեսանելի է․

Տեղի ունեցածը Սուրբ Պատարագ չի։ Թե բա քահանա ես։ Եկեղեցում ծափեր տալը, Նիկոլ գոռալը նորմա՞լ են։ Դու այլևս քահանա չես, չես էլ եղել։ Վաղուց ծրագրավորված ներմուծվել ես Եկեղեցի։ Ամեն քրիստոնյա գիտի, թե ինչ խորհուրդ ունի Սուրբ Պատարագը, թե ինչ Ահեղ խորհուրդ ունի ու եթե չպատրաստված ես մոտենում Հաղորդության դա դատապարտարտանք ա, ոչ թե փրկություն ու իրական քրիստոնյան թեկուզ մի փոքր չպատրատ լինելու համար չի մոտենում այդ Սուրբ Խորհրդին։

Բա դու «քահանա» լինելով չգիտե՞ս դրա մասին ու այս ձևով մեղքի մեջ ես ընկնում ու մեղքի մեջ գցում այլոց։ Ուրեմն քեզ համար Պատարագը ոչինչ է, դու չես հավատում Աստծուն, դու ի սկզբանե այլ ծրագրով ես Եկեղեցում։ Բայց քեզ ուղղակի օգտագործելու են ու դեն շպրտեն։ Իսկ հանդերձյալ կյանքում նիկոլի հետ միասին միայն դժոխքնա սպասվում։