28/10/2025

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի խափանման միջոցը փոխվեց

Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանի խափանման միջոցը փոխվել է։

Այդ մասին հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը:

«ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանի որոշմամբ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով»,- հայտնել է փաստաբանը։