28/10/2025

Նորաստեղծ կուսակցությունը կոչվելու է «Հայկական ճանապարհ»․ Լուսանկար

Հայաստանյան քաղաքական դաշտում առաջիկայում նոր կուսակցություն կհայտնվի: «Արմենիա 2026» շարժման ղեկավար Նարեկ Մանուկյանը նոր քաղաքական միավորի՝ կուսակցության ձեւավորմանն է ձեռնամուխ եղել:

Հրապարակ թերթը գրել է․ Մեր տեղեկություններով, նորաստեղծ կուսակցությունը կոչվելու է «Հայկական ճանապարհ» եւ գործելու է Մանուկյանի կողմից ղեկավարվող «Արմենիա 2026» շարժման գաղափարախոսության հիմքի վրա: Ինչպես հայտնի է՝ շարժումը գործում է ընդդիմադիր դաշտում եւ ստեղծման առաջին իսկ օրվանից հանդես է գալիս «Մենք»-ի գաղափարախոսությամբ:

Այս օրերին կուսակցության գրանցման փաստաթղթային աշխատանքներն են ավարտին հասցվում, սպասվում է, որ հաջորդ ամիս արդեն կուսակցությունը պաշտոնապես գրանցված կլինի, մինչ այդ, իհարկե, տեղի կունենա հիմնադիր համագումարը: Մանուկյանն ակտիվ քաղաքականությունում է արդեն մի քանի ամիս:

Այս ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ, ներկայացրել իր մոտեցումները երկրում ստեղծված խնդիրների շուրջ: Նորաստեղծ կուսակցությունը մասնակցելու է հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

«Հրապարակ». Նոր կուսակցություն՝ «Հայկական ճանապարհ»