Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վնասվածքով։
Հիվանդանոց մեկնած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության Երևանի քրեական վարչության ծառայողներին բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և իր վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում վիրավորին, քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկություններով՝ վիրավորը օտարերկրացի տղամարդ է, ով հրազենային վնասվածքը ստացել է Բագրևանդ թաղամասում։
Այս պահին այդ տեղեկությունները քրեական և համայնքային ոստիկանները պարզում են։






Բաց մի թողեք
ԱԺ դահլիճում փոխում են պատգամավորների բազկաթոռները
Արմավիրի մարզպետի բենզինի բաքը պայթել է մանկապարտեզի հարևանությամբ
Զինծառայողը, պարզվում է, ինքնասպան է եղել