29/10/2025

Հիվանդը դու ես, եկեղեցին չի․ Պինդ պահիր բանալին։ Կարևոր չէ, որ ինչ ունես, չունես՝ կորցրել ես․․․

Կարգալույծ քահանան այսօր գրում է, որ եկեղեցին հիվանդ է և ժամ առաջ պետք է փրկել նրան․ «Եկեղեցին հիմա նման է հիվանդ մարմնի, որի մեջ դեռ բաբախում է սիրտը։ Սակայն հապաղումի յուրաքանչյուր վայրկյան՝ նման է թունավոր օձի մահացու խայթոցի։

Որքան երկար է քողարկում մեղքը, այնքան ավելի խորն է այն արմատ ձգում՝ քայքայելով ոչ միայն կառույցը, այլև հավատացյալի հոգին»։ Ի՞նչ է ուզում այս երիտասարդը։ Չի՞ հասկանում, որ նա ընդամենը գործիք է Նիկոլ Փաշինյանի ձեռքին, որ պառակտի, անվանարկի հայոց եկեղեցին ու հասնի իր վերջնական հանգրվանին։

Ես այս տղային նմանեցնում եմ անեկդոտի հերոսին, երբ պայուսակը գողանում են, բայց նա ասում է՝ տանում են տանեն, բանալին ձեռքումս է։ Հովհաննավանքի  բանալին փոխել, ափի մեջ պինդ բռնել ու  ասում է՝  ոչի՜նչ որ սրբությունը,  հարստությունը տարել են, բանալին ձեռքումս է։

Տղա ջան,  դու արդեն կորցրել ես երեսիդ մեռոնը, Եկեղեցու, ժողովրդի պատվի հետ ես խաղում։  Հիվանդը դու ես, Եկեղեցին չէ։ Որ հիվանդ չլինես, չես հանդուրժի, որ ՔՊ-ական ֆուտբոլիստը դպիրի շոր հագնի ու կանգնի կողքիդ։

Այսօր կարդում եմ փաստաբան Միհրան Պողոյանի բացահայտումը, որ ՔՊ-ականին դպիր եք դարձրել ու հիշում Աբաջյանի ֆեյք պապիկին ու էլի շատ ֆեյք պապիկ- տատիկների։ Սրանից մեծ կեղծիք կա՞։ Հիմա հիվանդը դու՞ ես, թե՞ Եկեղեցին։

Պինդ պահիր բանալին։ Կարևոր չէ, որ ինչ ունես, չունես՝ կորցրել ես․․․

Հասմիկ Բաբաջանյան; hraparak.am