ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նոր ծրագրային առաջարկով է հանդես եկել․
«Մեր ծրագրային գործերից մեկը պիտի լինի, որ Հայաստանում օրենսդրորեն սահմանենք տնտեսապես Նախասիրելի Ազգի Կարգավիճակ (Most Favored Nation) հասկացությունը, որը պետք է նախատեսի հատուկ տնտեսական հարաբերություններ, միգրացիոն քաղաքականություն ու առավելություններ այն պետությունների համար, որոնք Հայաստանի նկատմամբ ունեն ապացուցելի բարյացակամ և բարեկամական վերաբերմունք:
Դա հատկապես պետք է նրա համար, որ բացառենք Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից Հայաստանում հողի և այլ գույքերի ագրեսիվ գնման և տնտեսական էքսպանսիայի միջոցով ժողովրդագրական իրավիճակի փոփոխության հնարավոր պլանները, քանի դեռ այդ հասարակություններում կա համակարգային հայատյացություն, վրեժի և ատելության խոր դրսևորումներ: Ադրբեջանին ու Թուրքիային վերոհիշյալ կարգավիճակը կշնորհվի միայն վստահության կառուցման երակարժամկետ ժամանակաշրջանից հետո, երբ այլևս ապացուցված կլինի համակարգային հայատյացության վերացումը և երաշխավորված կլինի չարակամ ծրագրերի բացակայությունը»:






Բաց մի թողեք
Ոչ միայն չի նվազել, այլ նաև ավելացել է Մայր Աթոռին հանրային աջակցությունը, քանզի այն հանդիսանում է ոչ թե որպես բացառապես կրոնական, այլ նաև ազգային հաստատություն
Թվում է, թե ստալինիզմը դեռ կենդանի է Հայաստանում․․․ Փաշինյանին պետք է կալանել
Ձեզանից շատերը լավ գիտեն, թե ինչ է կատարվում իրականում Հայաստանում․ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին