ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը խմբակցության գործընկերներ Ագնեսա Խամոյանի և Աղվան Վարդանյանի հետ ԱԱԾ մեկուսարանում տեսակցել են Բագրատ և Միքայել Սրբազաններին:
«Սրբազան հայրերի ոգին, տրամադրությունն ու վճռականությունը տեղում էին: Հերթական անգամ մեզ դիմավորեցին իրենց բնորոշ հանդարտությամբ և լավատեսությամբ:Բագրատ և Միքայել Սրբազաններն անազատության մեջ իրենց ամենօրյա աղոթքներում մշտապես հիշատակում են մեր ազգն ու հայրենիքը:
Սրբազանների կոչն է, որ փորձություններով լի այս ժամանակներում բոլորս համախմբվենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ: Որևէ պահի չընկրկենք, չնահանջենք ճշմարիտի ու արդարության համար մղվող պայքարից:Եթե մեր հոգևոր հայրերը պատվով և արժանապատվությամբ են ընդունում իրենց ուղղված հալածանքները, ապա մենք՝ ազատության մեջ լինելով՝ որևէ պահի տրտնջալու, վարանելու իրավունք չունենք:
Սրբազանների մեկուսացումը մեծագույն ամոթ և խարան է գործող իշխանությունների համար: Բայց վստահ եմ, որ միասնական լինելու դեպքում թերթելու ենք այս ամոթալի էջը ևս:
«Աշխարհում դուք նեղություն կունենաք, բայց քա’ջ եղեք, ես հաղթեցի աշխարհին»
Հովհաննես 16։33»:






Բաց մի թողեք
Եկեղեցին՝ ինքնության մարտադաշտում․ Արա Սահակյան
Սամվել Կարապետյանի մասնակցությունը անգնահատելի է, իսկ չաջակցելն իմ անձնական հարցն է․ Հովիկ Աբրահամյան
Անազատության մեջ ավելի ազատ եմ, ազատ եմ ավելի, քան երբևէ. Ռուբեն Մխիթարյան