Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտնել է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները դեմ են քվեարկել Արցախի բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքը պաշտպանող առաջարկին։
Խաչատրյանի խոսքով՝ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում իր, ինչպես նաև Աննա Գրիգորյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի և Եվրախորհրդարանի երկու սոցիալիստ պատգամավորների համատեղ ներկայացրած փոփոխության առաջարկը նպատակ ուներ պահանջել Ադրբեջանից՝ ապահովել արցախցիների անվտանգ վերադարձը իրենց հայրենի բնակավայրեր՝ միջազգային անվտանգության երաշխիքների ներքո։
Պատգամավորի պնդմամբ՝ ՔՊ խմբակցության ներկայացուցիչները ոչ միայն դեմ են քվեարկել այս նախաձեռնությանը, այլև հորդորել են եվրոպացի գործընկերներին չաջակցել առաջարկին։
Խաչատրյանը հավելել է, որ տարբեր երկրների պատգամավորներից ստացած արձագանքներից պարզ է դարձել՝ ՔՊ-ականների դիրքորոշումը նպաստել է, որ նախաձեռնությունը չստանա բավարար աջակցություն։






Բաց մի թողեք
Թրամփը կարգադրել է Պենտագոնին՝ անհապաղ սկսել միջուկային զենքի փորձարկումներ
Բաքվի շինծու դատավարության ժամանակ Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութ են հրապարակել
Զեղծարարները լավ պատրաստված են, ներկայանում են որպես ԱԱԾ աշխատակիցներ. Հայրապետյանը զգուշացնում է