Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտնել է, որ կիրակի օրը կմասնակցի Հովհաննավանքում Ստեփան Ասատրյանի կողմից մատուցվող պատարագին։
Լրագրողներին նա պարզաբանել է, որ որևէ մեկին չի պարտադրի իր հետ գալու պատարագին։
«Մասնակցությունը պետք է լինի միայն նրանց ցանկությամբ»,- նշեց մարզպետը,- «Անկեղծ ուզում եմ մասնակցել պատարագին, առաջինին չեմ մասնակցել, երկրորդին ուզում եմ մասնակցել»:
Կարեն Սարգսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ 3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքներում որևէ նոր զարգացում չկա. «Որոնումները շարունակվում են, և մեր աշխատանքների տեմպը չի նվազում»։
Կարեն Սարգսյանը ընդգծեց, որ ոչ մի վարկած չի բացառվում. իրականացվում են ուսումնասիրություններ բոլոր հնարավոր ուղղություններով։ Մարզպետի խոսքով՝ այս պահի դրությամբ երեխայի որևէ հետք չի հայտնաբերվել։
Նա հավելեց, որ առաջիկայում մարզպետարանը ֆինանսական աջակցություն կտա Տիգրանի ընտանիքին, որը սոցիալապես անապահով է։






Բաց մի թողեք
Եկեղեցին՝ ինքնության մարտադաշտում․ Արա Սահակյան
Սամվել Կարապետյանի մասնակցությունը անգնահատելի է, իսկ չաջակցելն իմ անձնական հարցն է․ Հովիկ Աբրահամյան
Անազատության մեջ ավելի ազատ եմ, ազատ եմ ավելի, քան երբևէ. Ռուբեն Մխիթարյան