Մայր Աթոռը նախօրեին արված հայտարարությամբ բավականին խիստ ձևակերպումներով արձագանքեց Փաշինյանի գլխավորությամբ ու նախաձեռնությամբ իրականացված խայտառակ դրսևորումներին:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հետամուտ է լինելու օրինական բոլոր ճանապարհներով Հովհաննավանքի նկատմամբ իր իրավունքների վերականգնմանը, խղճի ազատության դեմ ոտնձգությունների հետևանքների վերացմանը, հավատացյալների հոգևոր-կանոնական կյանքի պաշտպանությանը և եկեղեցականների բնականոն ծառայության ապահովմանը»,- ի մասնավորի, ասվում է Մայր Աթոռի հայտարարության մեջ:
Պատկերացնո՞ւմ եք, թե ուր ենք հասել, որ հենց Հայաստանի տարածքում, հայկական իշխանության պայմաններում… Հայ առաքելական եկեղեցին ստիպված է դիմակայել թիրախային հալածանքների, ստիպված է այս կերպ բարձրաձայնել իր իրավունքների մասին և փորձել տեր կանգնել այդ իրավունքներին: Ըստ որում, իրավունքներ, որոնք ամրագրված են սահմանադրորեն, օրենսդրորեն ու պատմականորեն ևս:
Նման բան նույնիսկ մղձավանջային երազում անհնար էր պատկերացնել: Հասկանո՞ւմ եք երկրի աշխարհիկ կառավարիչների ու պետության անկման խորության աստիճանը: Առհասարակ, քպական իշխանավորների շարքերում գոնե հասկանո՞ւմ են այս վիճակի անջնջելի ողբերգականությունը և այն, թե ինչի մեջ է իրենց ներքաշել իրենց «հեծանվորդ» առաջնորդը:
Ո՞ւմ մտքով կանցներ, որ Հայաստանի տարածքում, հայկական համարվող իշխանության պայմաններում մեր Հայ առաքելական եկեղեցին հարկադրված է լինելու պաշտպանվել այդ նույն իշխանության հալածանքներից: Փաշինյանն ու նրա գլխավորած ՔՊ-ն այնպիսի՜ «քամիներ են ցանել», որ նույնիսկ սարսափելի է պատկերացնել «հնձելիքը»: Պարզ է մեկ բան. այսպես շարունակել այլևս անկարելի է:






Բաց մի թողեք
21 հոգևորականներին նույն ժամին հարցաքննության կանչած քննիչը էլ ընթացք չի տալիս գործին. Լուսանկար
Հրաժեշտ՝ բիբլիական Արարատին. որոշումն ուժի մեջ մտավ. Լուսանկար
Հոգեւորականների եւ նրանց ընտանիքի անդամների իրերը «պատանդ են պահվում»