Եկեք միասին մի քանի պարզ հարց տանք ու միջին ինտելեկտի համար մատչելի վերլուծություն անենք` օգտվելով բաց աղբյուրներից…
Կա՞ մեկը, ով կասկածում է, որ Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի համար Հայաստանի ամենաձեռնտու ղեկավարն է, եթե չասենք` ուղղակի գտածո է: Կարծում եմ կասկածողներ դժվար թե գտնվեն: Գոնե վերջին 5 տարվա իրադարձություններն այդ պնդումը դարձրել են աքսիոմատիկ` ապացուցման ոչ ենթակա ճշմարտություն:
Կա՞ մեկը երկրագնդի վրա, որ չգիտի, թե այս 6 ամիսն ինչ ճակատագրական ամիսներ են Նիկոլ Փաշինյանի համար և նա ինչքա՜ն է ուզում վերընտրվել, որ շարունակի պաշտոնավարել որպես Հայաստանի վարչապետ: Այս 7-8 տարվա մեջ բոլորը պետք է համոզված լինեին, որ սա էլ վիճարկման ենթակա չէ:
Կա՞ մեկը, որ չգիտի` Հայաստանի անվտանգությունը, Ադրբեջանից բխող պոտենցիալ վտանգը, մեր սահմանների անխախտությունը, ադրբեջանցիների` հավանական միգրացիան Հայաստան…Փաշինյանի աքիլլեսյան գարշապարն է: Մեր ժողովուրդն անգամ քաղաքական հետապնդումներն ու ընտրական կեղծիքները կների, բայց դրսից եկող վտանգը, սահմանազատման անվան տակ նոր զիջումները, նոր կորուստները սրանց չի ների:
Հիմա պարզ հետևություն. եթե Ալիևը այս բարդ փուլում, երբ Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարման ճակատագիրն է որոշվում և ինքն էլ նրա մնալու գլխավոր (եթե ոչ միակ) շահառուն է, հարկ չի համարում զսպել իր խոսույթը, Սևանը Գյոյչա է կոչում, Հայաստանը` արհեստական պետություն, Զանգեզուրի միջանցքով է հպարտանում և խոստանում է գրավել մեր երկիրը (ոչ թե տանկերով, այլ մեքենաներով), այսինքն` ագրեսիվ լեքսիկոնից գոնե 6 ամիս չի հրաժարվում, դուք պատկերացնու՞մ եք ինչ է անելու և ասելու Փաշինյանի (Աստված մի արասցե) վերընտրությունից հետո:
Ալիևը հիմար չէ ու շատ լավ հասկանում է, թե իր ասածներն ինչ հետևանք կարող են ունենալ ՔՊ-ի համար: Եթե այսօր նա իրեն նեղություն չի տալիս մի քիչ չափավորել ախորժակը, պատկերացնու՞մ եք 26-ից հետո ինչերի է ընդունակ, եթե սրանք վերարտադրվեցին…
Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան էջից






Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի․ Քոչարյան
Ադրբեջանով ռուսական ցորենի ներկրումը կապ չունի Վաշինգտոնի համաձայնագրի հետ․ Սուրենյանց
Սա նայեք այսօր, ոչ թե դրանց «տոնած հաղթանակը». Լուսանկար․ Մարտիրոսյան