Ադրբեջանի բռնապետը ժամանակ առ ժամանակ մեզ «հիշեցնում» է, որ հայաստանյան տեղանունները ցարական Ռուսաստանի տարիներին և ավելի ուշ եղել են թուրքական: Դրանք, իսկապես, բազմաթիվ են եղել, ու այլ տարբերակ էլ չէր կարող լինել, եթե Բագրատունիների թագավորության վերջից (11-րդ դար) այս կողմ հայկական անկախ պետականություն չի եղել:
Եվ մեր հայրենիքի այս մի տարածքը կռվախնձոր է եղել թյուրքախոս ցեղերի ու պարսկական թագավորության միջև: Կիլիկիայի հայկական թագավորությունն այդ հարցում, բնականաբար, հաշիվ չէ: Բայց ողջ զավեշտն այն է, որ դրանք չեն եղել նաև ադրբեջանական, քանի որ «ադրբեջանցի», «ադրբեջանական» անվանումը ծագել է նախորդ դարի 30-ականներին, երբ ընդունվեց խորհրդային հերթական սահմանադրությունն ու կազմավորվեցին միութենական հանրապետությունները:
Իլհամն, իհարկե, այդ ամեինին տեղյակ է, բայց անընդհատ առաջ է քաշում այդ հարցը, որպեսզի այն թարմ պահվի ու մի օր՝ երբ հնարավորություն առաջա, կյանքի կոչվի: Սա, ի դեպ, 100-ամյա խաղաղության նիկոլական երազանքի նկատմամբ ադրբեջանական արձագանքն է: Իհարկե, Իլհամն ամեն ինչ անում է, որպեսզի դա տեղի ունենա հենց իր օրոք, ու իր անունը փառաբանվի որպես թյուրքախոս աշխարհի հաղթական ղեկավարներից մեկը:
Վստահ եմ, որ այս ամենն էլ գիտակցվում է գործող իշխանության «մեծարգո վարչապետի» կողմից: Սակայն անձնական իշխանությունը պահպանելու նպատակով վերջինս կատարում է զույգ թշնամու համարյա բոլոր պահանջները: Օրինակ՝ Արարատ լեռան անվան և պատկերի դեմ կռիվը, մեր եկեղեցու դեմ նախաձեռնած պատերազմը, Սահմանադրության տեքստից Անկախության հռչակագրի հղումը չեղարկելը և այլն:
Այնուամենայնիվ, ինչո՞ւ է Իլհամը հերթական անգամ հիշատակել Սևանա լճի թյուրքախոս անվանուըմը: Եվ այն էլ Ազգային ժողովի հերթական ընտրությունններից կես տարի առաջ՝ թիկունքից հարված հասցնելով Նիկոլին: Իսկապես, ի՞նչ է խոստացել Նիկոլը ու հրաժարվել խոստումը կատարելուց:
Միայն նման բան պետք է լիներ, որպեսզի Իլհամը հարվածեր նրան ու այն լիներ ցավոտ: Դա կարո՞ղ էր լինել, արդյոք, «Զանգեզուրի միջանցքը» բացելու գործընթացի դանդաղելը: Մի քանի օր առաջ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ավարտին է մոտենում երկրի հիմնական տարածքը Նախիջևանին կապող ճանապարհի շինարարությունը: Ենթադրում եմ, որ դա կարող է լինել թե՛ երկաթուղային և թե ավտոճանապարհ՝ իրար զուգահեռ:
Ադրբեջանական լուրը տեղադրելով՝ մեր լրատվամիջոցներն ավելացրել էին, որ Սյունիքում նման շինարարուըթյուն դեռևս չի էլ սկսվել: Կարո՞ղ է պատահել, որ այդ հանգամանքից բարկացած՝ Իլհամը որոշել է Նիկոլին հիշեցնել այդ մասով իր պարտավորությունը:
Երևի, բայց, որքան հասկանում եմ, Նիկոլի հույսը ԱՄՆ նախագահ Թրամփի վրա է, ով դեռևս «Թրամփի ուղու» առումով ձեռքը չի խփել սեղանին ու Նիկոլից պահանջել սկսել շինարարությունը: Ի դեպ, 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո մի որոշ ժամանակ Նիկոլը նույն ձևով հույս էր դնում ՌԴ նախագահի վրա՝ առանց ինքնուրույն քայլեր անելու Արցախի ու բուն ՀՀ-ի պաշտպանության նպատակով:
Ինչ մնում է հայ-ամերիկյան համատեղ խմբի աշխատանքին, ապա դրանում, ըստ ռուսական ՏԳ ալիքների, քննարկվում է ընդամենը ամերիկյան մասնավոր ռազմական կազմակերպության ստեղծման (կամ ընտրության) հարցը: Որը պետք է վերահսկի «Զանգեզուրի միջանցքը» կամ «Թրամփի ուղին»:
Սակայն եթե խնդիրը ճանապարհի մեջ չէ, ապա դժվար է ասել, թե ուրիշ ինչ պատճառ կարող էր լինել իլհամական «հակակառուցողական» վարքագծի համար: Բայց եթե առաջնորդվենք այն մոտեցմամբ, որ պատերազմի «հերոսը», որպես արևելքցի, անընդհատ ցանկանում է թշնամուն, այսինքն՝ Հայաստանին, ի ցույց դնել իր խեղճությունն ու հաղթողի հզորությունը:
Հերթական անգամ Նիկոլին մատնացույց անել, որ վերջինիս իշխանությունը կամ դրա վերարտադրությունը ամբողջապես կախված է ոչ թե հենց իրենից, այլ Իլհամից: Ու այդ դեպքում մեր թշնամին թքած ունի նիկոլական «կառուցողականության» վրա: Ճիշտ այնպես, ինչպես ունեցել է միշտ:
Ինչ մնում է «իրենց պատմական հողեր ադրբեջանցիների վերադարձին», ապա հաջորդ տարի ՀՀ գործող իշխանության վերարտադրության դեպքում դա կլինի մոտ ապագայում լուծվելիք խնդիր:
Որովհետև կլինի այն հերթական զիջումը թշնամուն, որի արդյունքում մենք իբրև թե կարող ենք հանգիստ ապրել: Ու դրա համար արդյունավետ կաշխատեն ադրբեջանական պետական կառույցները, ՀԿ-ները և «գիտնականները», հատկապես կեղծիք արտադրող «գիտնականները»:






Բաց մի թողեք
Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, կարևոր է՝ ստորագրվի. ՌԴ ԱԳՆ
Լավրովի կողմից 2020 թ․ հոկտեմբերի 9-ի փաստաթուղթը չէր նախատեսում «ադրբեջանական տարածքների ազատագրում»
Լավրովն ինչ առաջարկություն է արել 44-օրյա պատերազմի օրերին․ Բայրամովն իբր անկեղծացել է