08/11/2025

Սրանք իրենց երեխաների աչքերին գոնե կարողանո՞ւմ են նայել. Լևոն Զուրաբյան

Երկարատև և անշրջելի խաղաղություն է խոստանում մի ուժ, որի կառավարման տարիներին`

– ունեցանք 10 ռազմական բախում Ադրբեջանի հետ,

– կորցրեցինք Արցախը որպես մի ամբողջ հայկական աշխարհ, ինչի նման բան եղել էր միայն 1915 թվականին, երբ կորցրեցինք արևմտյան հայկական աշխարհը,

– կորցրեցինք 5,000 մարդկային կյանք,

– հանձնեցինք ռազմավարական բարձունքներ՝ ստանալով մի քանի կիլոմետրի սահմանազատում,

– հանձնեցինք Հայաստանի Հանրապետության 200-ից ավելի քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք,

– ստանձնեցինք Ադրբեջանին միակողմանի «անխոչընդոտ» միջանցք հանձնելու միջազգային պարտավորություն,

– ընդունեցինք Ադրբեջանի անխտիր բոլոր պահանջները խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ,

և այդ ամենից հետո

– միևնույն է չունենք Ադրբեջանի ստորագրությունը խաղաղության պայմանագրի տակ,

– չունենք հաղորդակցության ուղիների ապաշրջափակում, մասնավորապես, հայ-թուրքական սահմանի բացում,

– մեզանից պահանջում են հանել Սահմանադրությունից հղումն անկախության հռչակագրի վրա,

– մեզանից պահանջում են ադրբեջանական անկլավների վերադարձ,

– մեզանից պահանջում են 300,000 ադրբեջանցիների վերադարձ Հայաստան,

– մեզանից պահանջում են պատմամշակութային ինքնության «դենացիֆիկացիա», ներառյալ «տարածաշրջանային անվտանգության սպառնալիք»` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կազմաքանդում:

Հա, հաստատ վստահեցինք:

Սրանք իրենց երեխաների աչքերին գոնե կարողանո՞ւմ են նայել:

Լևոն Զուրաբյան