08/11/2025

ԵՄ-ն «դեղին քարտ» է ցույց տվել Կիևին

Ուկրաինայի ԵՄ անդամակցության գործընթացը լուրջ դժվարությունների է հանդիպել և մոտ ապագայում չի ավարտվի, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Եվրոպական հանձնաժողովի նոր զեկույցին։

Զեկույցում նշվում է, որ Կիևը ցուցաբերում է «ուշագրավ նվիրվածություն» ԵՄ ինտեգրմանը, բայց պետք է կոռուպցիայի դեմ պայքարում պատշաճ ուշադրություն դարձնի բացասական միտումներին։

Մասնավորապես, խոսքը մասնագիտացված հակակոռուպցիոն պայքարի մարմինների և քաղաքացիական հասարակության վրա աճող ճնշման, ինչպես նաև օրենքի գերակայության բարեփոխումները արագացնելու անհրաժեշտություն մասին է։

Եվրոպական հանձնաժողովը կոչ է անում Ուկրաինային ավելի մեծ առաջընթաց գրանցել դատական ​​համակարգի անկախության ապահովման, կազմակերպված հանցագործության դեմ պայքարի և քաղաքացիական ազատությունների պաշտպանության գործում։

Անդամակցության բանակցությունների շարունակությունը պահանջում է ԵՄ բոլոր երկրների միաձայն աջակցությունը, սակայն Հունգարիան շարունակում է խոչընդոտել հաջորդ փուլին անցնելու առաջընթացը։