Ուկրաինայի ԵՄ անդամակցության գործընթացը լուրջ դժվարությունների է հանդիպել և մոտ ապագայում չի ավարտվի, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Եվրոպական հանձնաժողովի նոր զեկույցին։
Զեկույցում նշվում է, որ Կիևը ցուցաբերում է «ուշագրավ նվիրվածություն» ԵՄ ինտեգրմանը, բայց պետք է կոռուպցիայի դեմ պայքարում պատշաճ ուշադրություն դարձնի բացասական միտումներին։
Մասնավորապես, խոսքը մասնագիտացված հակակոռուպցիոն պայքարի մարմինների և քաղաքացիական հասարակության վրա աճող ճնշման, ինչպես նաև օրենքի գերակայության բարեփոխումները արագացնելու անհրաժեշտություն մասին է։
Եվրոպական հանձնաժողովը կոչ է անում Ուկրաինային ավելի մեծ առաջընթաց գրանցել դատական համակարգի անկախության ապահովման, կազմակերպված հանցագործության դեմ պայքարի և քաղաքացիական ազատությունների պաշտպանության գործում։
Անդամակցության բանակցությունների շարունակությունը պահանջում է ԵՄ բոլոր երկրների միաձայն աջակցությունը, սակայն Հունգարիան շարունակում է խոչընդոտել հաջորդ փուլին անցնելու առաջընթացը։

Բաց մի թողեք
Խոստովանեց՝ Թուրքիան առաջվանը չէ
Ուկրաինան հարվածել է Տամբովի մարզի նավթային օբյեկտներից մեկին, հրդեհ է բռնկվել
Ուկրաինային անհրաժեշտ է ևս 70 միլիարդ եվրո, բայց որտե՞ղից ԵՄ-ն կգտնի այդ գումարը