ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Իմնեմնիմի» փոդքասթի ընթացքում անդրադարձել է Արցախի հարցի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված փաստաթղթին և նշում է, որ այն նախկինում փորձ է արվել թաքցնել հանրությունից:
«2019-ին կառավարիչներին ներկայացվել է նոր առաջարկ-փաստաթուղթ, սակայն հանրությունից այն թաքցվում էր: Մենք տեղեկություններ ունեինք, որ փաստաթուղթ կա, մինչդեռ իշխանությունները պնդում էին, թե ոչ. արտգործնախարարը գնում էր հանդիպումների, բայց մենք ստանում էինք տեղեկություններ, որ փաստաթուղթ գոյություն ունի»,- ասել է Սարգսյանը:
Նա շարունակել է, որ իր հայտնած տեղեկությունները փոխանցել է Արցախի ղեկավարությանը՝ առաջարկելով փաստաթուղթը ստուգել Փաշինյանի մոտ: «Իրենք զարմացան, որ կարող է փաստաթուղթ լինել, բայց իրենք տեղյակ չլինեն: Հակառակ դեպքում՝ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ փաստաթուղթն իրականում կա»,- նշել է նախկին նախագահը՝ հավելելով, որ ինքը տեսել է այն դեռ 8–9 ամիս առաջ:
Սարգսյանը նշել է, որ սկզբում կարծել է, թե փաստաթուղթը մեզ համար անընդունելի է, սակայն պարզվել է, որ այն կարող էր օգտագործվել բանակցությունների հիմք: Փաստաթղթում նշված էին երեք սկզբունքներ, որոնք ըստ նրա, ճիշտ բանակցությունների դեպքում հնարավոր կլիներ լրացնել ևս երկու փաստաթղթով:
«Չեմ հասկանում, ինչու Փաշինյանը իրեն դրեց «ոչմիթիզականի» դիրքում, երբ առանց փոխզիջումների խնդրի լուծում անհնար էր: Այդ դիրքորոշումը, ըստ ինձ, կործանարար էր»,- ընդգծել է Սարգսյանը:






Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի․ Քոչարյան
Ադրբեջանով ռուսական ցորենի ներկրումը կապ չունի Վաշինգտոնի համաձայնագրի հետ․ Սուրենյանց
Սա նայեք այսօր, ոչ թե դրանց «տոնած հաղթանակը». Լուսանկար․ Մարտիրոսյան