«Իմնեմնիմին» հրապարակել է հատված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ «Քաղաքացիական կրթության դպրոցում» տեղի ունեցած հանդիպումից: Հանդիպման ընթացքում Սարգսյանը անդրադարձել է 2018-ի իշխանափոխության օրերին Ռուսաստանի դիրքորոշմանը:
«Ես կարծում եմ, որ Ռուսաստանը ձեռնպահ մնաց մեզ պաշտպանելու հարցում: Ինչու՝ կարող են լինել տարբեր պատճառներ, օրինակ՝ Ուկրաինայի փորձը, երբ Մայդանի ընթացքում փորձեցին աջակցել, բայց դա չստացվեց»,- նշել է Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ լավ հասկանում է հարցի ենթատեքստը՝ իշխանափոխությունը կապված էր Արցախյան խնդիրների հետ, բայց ընդգծել է իր սկզբունքային դիրքորոշումը. «Ես միշտ ասել եմ, և շարունակելու եմ ասել, որ ինձ համար ազգային շահերը գերակա են իշխանությունից. Ղարաբաղով եմ եկել, Ղարաբաղով էլ կգնամ»:
Սարգսյանը խոսել է նաև Ռուսաստանի գործելակերպի մասին՝ նշելով, որ այն օրերին Ռուսաստանի արձագանքը համարյա անտարբեր էր: «Ռուսական ազդեցության կառույցները հիմնականում հետևում էին հրապարակային իրադարձություններին և ասում էին, որ նպատակն է կանխել շարժման հակառուսական ուղղվածությունը. արևմտյան կառույցները դա ընկալեցին որպես ռուսական նախաձեռնություն և սկսեցին ակտիվ դեր խաղալ»:
Նա հավելել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը կարելի է հասկանալ. «Նրանք կարծում էին, որ նույնիսկ եթե ես վայր դնեմ պաշտոնը, այն կզբաղեցնի ռուսամետ գործիչ՝ Կարեն Կարապետյանի տեսքով. դա մեծ ողբերգություն չէր: Մեծ խնդիր կլինի միայն այն դեպքում, եթե Հայաստանում առաջանան հակառուսական տրամադրություններ»:






Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի․ Քոչարյան
Ադրբեջանով ռուսական ցորենի ներկրումը կապ չունի Վաշինգտոնի համաձայնագրի հետ․ Սուրենյանց
Սա նայեք այսօր, ոչ թե դրանց «տոնած հաղթանակը». Լուսանկար․ Մարտիրոսյան