«Այսօր Ղարաբաղի յուրաքանչյուր անկյուն լի է զարգացմամբ, խաղաղությամբ, բարգավաճմամբ և ազատությամբ»։
Ըստ APA-ի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս հայտարարությունն արել է Բաքվում այսպես կոչված «Հայրենական պատերազմում հաղթանակի հինգերորդ տարեդարձին նվիրված զորահանդեսի» ժամանակ։
«Աստված Ադրբեջանին և թյուրքական աշխարհին տա ևս շատ հաղթանակներ»։
Նա նշել է, որ «Ղարաբաղում տարած հաղթանակը հավերժ ոսկե տառերով է փորագրված թյուրքական աշխարհի պատմության մեջ»։
«Այս խաղաղությունն ու վստահությունը կշարունակեն ամրապնդվել։ Ղարաբաղում տարած հաղթանակը ոչ միայն վերջ դրեց մեծ անարդարությանը, այլև բացեց դուռ դեպի նոր դարաշրջան տարածաշրջանում:
Հայրենական պատերազմը փոխեց նաև աշխարհաքաղաքական իրողությունները Ասիայում և Եվրոպայում։ Մենք ոխ չենք պահում, բայց թույլ չենք տա անցյալի տառապանքների կրկնություն»,-հայտարարել է Թուրքիայի առաջնորդը:
Հիշեցնենք, որ ի թիվս այլ հյուրերի, Բաքվի զորահանդեսին ներկա են նաև Պարսկաստանի վարչապետն ու Ղազախստանի ՊՆ նախարարը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Բաքու։
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Էրդողանին դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովը, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և այլ պաշտոնյաներ։
Նշենք, որ այս պահին Բաքվի Ազատության հրապարակում մեկնարկել է այսպես կոչված «Հաղթանակի հինգերորդ տարեդարձին նվիրված զորահանդեսը»։
Շքերթին մասնակցում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։
Ավելի ուշ նախատեսված է երեք առաջնորդների հանդիպումը՝ փոխադարձ և տարածաշրջանային հարցեր քննարկելու նպատակով:






Բաց մի թողեք
Այժմ դատվում են Բաքվում և ադրբեջանական թեյ են խմում քննչական մեկուսարանում․ հեգնել է Ալիևը
Փաշինյանը Ալիևին ասել է․ «Դուք ուզում եք, որ ինձ սպանե՞ն»․ Բայրամով
Բաքուն հայտարարություն է տարածել նոյեմբերի 8-ի՝ «Հաղթանակի օրվա» կապակցությամբ