«Մեր ձևով» շարժման ֆեյսբուքյան էջում հրապարակվել է ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված Նարեկ Կարապետյանի հարցազրույցից հատված, որտեղ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է Սամվել Կարապետյանի ձերբակալությունից որոշ մանրամասներ․
Նարեկ Կարապետյան: Նա որոշեց սեփական կամքով գնալ ոստիկանության բաժին՝ ոստիկանների և ցուցարարների միջև բախումից խուսափելու համար։ Դրանից հետո նա ձերբակալվեց, ես նույնպես ձերբակալվեցի, իմ հայրը՝ Սամվել Կարապետյանի եղբայրը, ևս ձերբակալվեց։
Թաքեր Կարլսոն: Դուք ինչու՞ ձերբակալվեցիք։
Նարեկ Կարապետյան: Չգիտեմ (ժպտում է)։
Թաքեր Կարլսոն: Իր եղբորորդին լինելու համար։
Նարեկ Կարապետյան: Միգուցե այնտեղ գտնվելու համար, չգիտեմ։ Ես հիշում եմ՝ 8 ժամ ոստիկանական բաժանմունքում էինք, և նրանք քրեական օրենսգրքում հոդված էին փնտրում՝ մեղադրանք առաջադրելու համար, որովհետև համապատասխան հոդված նախատեսված չէ այդ 37 վայրկյանի համար։ Ես հիշում եմ՝ քննիչը մտավ սենյակ և բացականչեց. «Ես գտա մի հոդված», իսկ մյուսը ասաց․ «Ոչ, դա չի աշխատի»։
Եվ 8 ժամ հետո նրանք գտան մի հոդված և մեղադրանք առաջադրեցին, թե իբր նա ասել է, որ վարչապետը պետք է գահընկեց արվի, սակայն այդ 37 վայրկյան տևողությամբ հարցազրույցում, որն, ի դեպ, Դուք կարող եք դիտել Youtube-ում, բոլորը կարող են, չկա ոչ մի խոսք ոչ վարչապետի, ոչ էլ այլնի մասին։
Ամբողջական հարցազրույցի թարգմանությունը կհրապարակվի առաջիկա ժամերի ընթացքում:






Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի․ Քոչարյան
Ադրբեջանով ռուսական ցորենի ներկրումը կապ չունի Վաշինգտոնի համաձայնագրի հետ․ Սուրենյանց
Սա նայեք այսօր, ոչ թե դրանց «տոնած հաղթանակը». Լուսանկար․ Մարտիրոսյան