13/11/2025

Նյու Յորիքի ներընտիր քաղաքապետը մերժում է Թրամփին ու նրա օրակարգը

Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում հաղթած Զոհրան Մամդանին ասել է, որ քաղաքի ոստիկանությունը չի համագործակցի ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) հետ։

«Իմ օրոք Նյու Յորքի ոստիկանությունը այլևս չի համագործակցի ICE-ի հետ, երբ [նրա գործակալները] փորձեն ահաբեկել Նյու Յորքի բոլոր հինգ թաղամասերի բնակիչներին», – ասել է նա Spectrum News-ին։

Ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև՝ Մամդանին խոստացել է, որ իր ղեկավարության ներքո քաղաքը «կմնա ներգաղթյալների քաղաք, որը կառուցվել է ներգաղթյալների կողմից, ղեկավարվել է ներգաղթյալների կողմից, իսկ այժմ ղեկավարվում է ներգաղթյալի կողմից»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս պաշտպանել է ավելի խիստ ներգաղթային քաղաքականությունը և հայտարարել է ամերիկյան պատմության մեջ անօրինական ներգաղթյալների ամենամեծ արտաքսման գործողությունն իրականացնելու՝ իր մտադրության մասին։