Ազգային ժողովում այսօր պետք է շարունակվեր եկող տարվա բյուջեի նախագծի քննարկումը, որին մասնակցելու էին նաեւ Նիկոլ Փաշինյանը եւ կառավարության անդամներ:
Սակայն, պարզվում է, տարօրինակ կերպով ՔՊ-ականները մեծաթիվ բացականեր ունեին, ինչի պատճառով քվորում չեղավ, նիստը չկայացավ, գրանցվեց 46 պատգամավոր, Փաշինյանը նյարդայնացած լքեց դահլիճը։
Կառավարությունը շարունակում է ԱԺ-ում ներկայացնել 2026 թվականի բյուջեի նախագիծը։ Նախարարներն ու Փաշինյանն այսօր էլ են խորհրդարանում լինելու, Կառավարության հերթական նիստն էլ այդ պատճառով հետաձգվել է ու կայանալու է վաղը՝ 12.00-ին։
Չնայած դրան, ԱԺ-ում այսօր քվորում չապահովվեց. ԱԺ աշխատանքի մեկնարկին գրանցվեց ընդամենը 48 պատգամավոր։
Որքան էլ զարմանալի է, ՔՊ-ն անգամ այսօր պատասխանատու ձևով չի ներկայացել, չնայած նրան, որ «շեֆն» է եկել։ Ու սա առաջին դեպքը չէ, երեկ էլ իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն իր զեկույցի ժամին նիստերի դահլիճում չէր, ինչի պատճառով նիստը ընդմիջվեց, Փաշինյանը փրփրեց, իսկ Անդրանիկ Քոչարյանն ավելի ուշ ներողություն խնդրեց՝ մեղքը մասամբ բարդելով ԱԺ քարտուղարության վրա, թե իրեն չէին զգուշացրել, որ շուտով իր զեկուցման ժամն է։
Տասը րոպե է անցել նիստի մեկնարկից, սակայն պակասող թվով պատգամավորները դեռևս չեն եկել նիստերի դահլիճ ու չեն գրանցվել։ Հավելենք, որ Ալեն Սիմոնյանը գրանցումը բաց է թողել, որ պակասող թվով պատգամավորները գան ու նիստը մեկնարկի։







Բաց մի թողեք
ԱԺ դահլիճում պատգամավորների դիմաց դրված շշերը հավաքել են, միայն Փաշինյանին բաժակով ջուր են մատակարարում
Եվրոպայի 46 երկրների փաստաբանական պալատները դիմել են Նիկոլ Փաշինյանին
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում քննարկում է «Նիկոլ Փաշինյանը – Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սամվել Կարապետյանի հետապնդումները» թեմայով