Մի նիկոլական քարոզիչ ուշագրավ հրապարակում էր արել, թե ինչու է պաշտպանում այս իշխանություններին: Ուշադրությամբ կարդացի, քանի որ կետերով գրել էր, թե ինչն է իրեն «ուրախացնում» այսօր:
Հրապարակ թերթը գրել է․ Պարզվեց` ուրախացնում է այն, որ «փոքրիկ գյուղում վերջապես դպրոց են կառուցել», եւ «մանկապարտեզի դռներ են բացվել»: Բայց նախկինների ժամանակ էլ էին կառուցում` եւ ոչ միայն դպրոցներ, այլեւ թունելներ, էստակադաներ, առեւտրի կենտրոններ, բնակելիներ, շրջանցող ճանապարհներ, Հյուսիսային պողոտա, ուղղակի նախկին իշխանությունները չէին կարողանում դա կապիտալի վերածել` դրանց ֆոնին փիառվել, ներկայացնել հանրությանը:
Պարզվեց` ուրախանում է, որ «գյուղում աճում է կրթված սերունդ», «զինվորն այլեւս սոված չէ, համազգեստ ունի…»: Հայաստանի գյուղերում ու քաղաքներում առաջ էլ էր կրթված սերունդ մեծանում, զինվորն էլ գուցե շատ կուշտ չէր, բայց ողջ-առողջ էր, եւ 5 հազար ջահել-ջիվան զինվորի մարմին հողին չէինք հանձնել: Հաջորդ «ուրախությունը», անշուշտ, ասֆալտն է եւ փողոցների լուսավորությունը:
Չգիտեմ` մարդը երեւի փոքր է եղել, չի տեսել, որ մի քանի փողոց ասֆալտելու փոխարեն, ժամանակին Սեւան-Դիլիջան թունել են կառուցել, Սարի թաղի եւ Մոնումենտի ճանապարհները: Ասում է` «պատմամշակութային վայրերն այլեւս անտեր չեն` պահպանվում են, հարգվում են»:
Չգիտեմ, թե որ վայրերի մասին է խոսքը: Գուցե Ամարասի, Գանձասարի, Դադիվանքի՞ մասին, որոնք արդեն «տեր» ունեն, եւ այդ տերը հայը չէ:
Իհարկե, եթե մարդն ուզում է ամենավատ վիճակում էլ մի լավ բան «տեսնել», ոչ ոք չի կարող նրան խանգարել: Ինչպես չի կարող խանգարել, երբ նա մեր ակնհայտ եւ ահռելի կորուստները, ձախողումները, այս ամբողջ աղետը չի տեսնում, որովհետեւ ուզում է ամեն գնով արդարացրած լինել իշխանություններին:






Բաց մի թողեք
ԱԱԾ-ն սիրային կապը համարում է լրտեսություն․ Լուսանկար
Եթե լրագրողը հարց է տալիս, իսկ վարչապետը դիմում է դատարան, կնշանակի երկիրը վերածվել է բռնապետության․ Հակոբ Ավետիքյան
Այդ հարցին կպատասխանեմ դեկտեմբերի 3-ից հետո