Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատական ֆարսը։ «Տուժողներ» են կրկին ցուցմունքներ տվել։
Արցախի նախկին պետնախարարի «դատական հաջորդ նիստը» վաղն է՝ նոյեմբերի 21-ին։
Դատարանի առաջ կանգնած է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:
Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործն» առանձին են քննում։

Բաց մի թողեք
Հիվանդ մարդուն տարել են ոստիկանություն, վախեցրել, ստիպել՝ ցուցմունք տա, թե ընտրակաշառք են տվել. Տեսանյութ
«Խուլիգան, թալանչի», «լիրբ», «գողերի գերդաստան արտադրող», Քոլոյանի կինը որակումներ է տալիս արցախցիներին. Լուսանկար
«Ինչի՞ իմ տունը քանդեցիր». ողբացող մոր ձայնը խլացվեց Անաիդա Գալստյանի կողմից ու Փաշինյանի քարոզարշավի երգ ու պարի ներքո․ Տեսանյութ