ՔՊ վարչությունն առաջիկա օրերին կորոշի, թե ինչ սկզբունքով է տեղի ունենալու պատգամավորության թեկնածուների ընտրությունը։
«Հրապարակ» թերթը գրում է․ Նրանց ընտրելու են ՔՊ արտահերթ համագումարում, որը, ամենայն հավանականությամբ, կհրավիրեն մարտի վերջերին, այսինքն, ինչպես վարչությունն ընտրեցին, այնպես էլ մոտ հազար պատվիրակ ընտրություն կկատարի առաջադրված եւ վարչության կողմից գրանցված թեկնածուների ցանկից։
Նախնական քննարկումներն այն մասին են, որ, դիցուք, 200 թեկնածուից ընտրիչներին ընտրելու հնարավորություն կտան 30 հոգու, այսինքն, ամեն ընտրիչ այդ ցուցակից կարող է 30 հոգու ընտրել, ընտրության արդյունքներով էլ կկազմվի ցուցակը՝ ըստ ձայների քանակի։
Ի դեպ, իշխող թիմում քննարկում են նաեւ պրոֆեսիոնալ մասնագետներ իրենց ցուցակում ընդգրկելու հարցը, որպեսզի լինեն լավ տնտեսագետներ, ֆինանսիստներ, քաղաքագետներ եւ այլ մասնագիտության մարդիկ: Իսկ թե ինչպես նրանց ընդգրկել ցուցակում` առանց մրցույթի՞, թե՞ մրցույթով, այս հարցերին դեռ չեն հասել։

Բաց մի թողեք
Ինչու է Խաչատուր Սուքիասյանն իր հաշվին արձակուրդներ վերցնում
Երեւի օնլայն տեսահարթակներից տեսել են, որ մենք գտնվում ենք իրենց բնակավայրերում, եւ խնդրում են, որ հանդիպենք
Ի՞նչ բացատրություն կարող է լինել Իրանի Մինաբա քաղաքում աղջիկների դպրոցի ռմբակոծումը