ՔՊ խմբակցության անկուսակցական անդամ Անդրանիկ Քոչարյանը, որի դեմ խմբակցությունում մի ստվար զանգված կատաղի պայքար է մղում եւ ձգտում է «գծերից գցել»` դուրս մղել իշխանական ռադարներից, առաջադրել է իր թեկնածությունը՝ ՔՊ խորհրդարանական նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար։
«Հրապարակ» թերթը գրում է․ Ասում են՝ ՔՊ-ում շատերը շոկի մեջ են, որ նա առաջադրվել է ֆրակցիայի ղեկավարի երաշխավորությամբ։ Հայտնի է, որ Քոչարյանն անկուսակցական է իշխող ֆրակցիայում, իսկ ՔՊ սահմանած խաղի կանոններով՝ անկուսակցականները պետք է վարչության անդամներից մեկի երաշխավորությամբ առաջադրվեն․ Քոչարյանին երաշխավորել է Հայկ Կոնջորյանը։

Բաց մի թողեք
Իրավիճակը լարվեց. Ծառուկյանը ձեռնաշղթաներով տեղափոխվեց ՊԵԿ․ Տեսանյութ
Եթե հանրաքվե, ապա՝ անկախության
Արտաքին և ներքին ներդրողներ՝ խելոք աշխատեք, եթե ուզենք՝ կխլենք