04/12/2025

Երևանում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենա․ վնասը կազմել է 1 մլն դրամ․ Լուսանկար

Գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշեն 2-րդ թաղամասում ավտոմեքենա են թալանել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Տեղում պազրվել է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 21։00-ից մինչև նոյեմբերի 28-ը՝ ժամը 07։40-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը հափշտակել է Դավիթաշենի 2-րդ թաղամաս 25-րդ շենքի հետնամասում կայանված Երևանի բնակիչ 45-ամյա Վահե Հ․-ին պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի դիմացի թափարգելը հովացման համակարգով, հովացման համակարգի քողարկիչը, դիմացի զույգ լուսարձակները և զույգ հակամառախուղային լուսարձակները՝ պատճառելով 1 մլն դրամի գույքային վնաս։

Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Blog Image