14/12/2025

Ինչ է կատարվում Բաքվում, զոհերի մեջ երեխաներ կան

Այս լուսադեմին Բաքվի Հանրապետական ​​շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կենտրոնն ահազանգ է ստացել «Քոբու Պարկ-1» բնակելի համալիրում բռնկված հրդեհի մասին։

Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ մի քանի մարդ է տեղափոխվել հիվանդանոց, ևս չորսը, այդ թվում՝ երկու երեխա մահացել է մինչև շտապօգնության աշխատակիցների ժամանումը…

Չորս հոսպիտալացված հիվանդներից երեքի վիճակը գնահատվում է միջին ծանրության։