14/12/2025

Որն է աշխարհի ամենամաքուր քաղաքը․ Լուսանկար

Լեհական Կրակով քաղաքը ճանաչվել է որպես աշխարհի ամենամաքուր քաղաքը։ Դրանով՝ այն դարձել է նաեւ ճամփորդությունների համար ամենից հարմարավետը։

Այս մասին հայտնում է Radical Storage հետազոտական ընկերությունը։

Համաձայն հաղորդման, Կրակով այցելած տուրիստների 98,5 տոկոսը հայտարարել է, որ այն չափազանց մաքուր քաղաք է։

Երկրորդ տեղում Էմիրաթական Շարժան է։ Այս քաղաքի օգտին արտահայտվել են տուրիստների 98 տոկոսը։

Երրորդ տեղում՝ 97,9 տոկոս ցուցանիշով՝ Սինգապուր քաղաք-պետությունն է։

Ցանկում են նաեւ Վարշավան, Դոհան, Էր-Ռիյադը, Պրահան, Մասքաթը, Դուբայը եւ Ֆուկուոկան։

Որն է աշխարհի ամենամաքուր քաղաքը